|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Հինգշաբթի Եվրամիությունը Ռուսաստանին կոչ է արել «դադարեցնելու միջուկային սպառնալիքները» և բոլոր կողմերին հորդորել «խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են նոր սպառազինությունների մրցավազք հրահրել», հաղորդում է Reuters-ը։
«ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում զերծ մնալու միջուկային սպառնալիքներից և բոլոր կողմերին՝ խուսափելու այնպիսի գործողություններից, որոնք կարող են նոր սպառազինությունների մրցավազք հրահրել»,- ասել է դաշինքի խոսնակը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներ անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար ունեն միջուկային զենքի ծրագրեր։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լուրջ խնդիր է անվանել միջուկային փորձարկումների վերսկսման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը։