|
Փոխարժեքներ
06 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի պատճառները դեռևս հնարավոր չէ ներկայացնել, քանի որ անհրաժեշտ է նշանակել փորձաքննություն, որի արդյունքում պարզ կդառնա դեպքի հանգամանքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
«Վարկածներ կարող են լինել, բայց այս պահին դրանք ներկայացնելու ենթակա չեն։ Հրդեհը մեկուսացվել է, և այժմ իրականացվում են հետհրդեհաշիջման աշխատանքներ։ Այս պահին բաց կրակ չկա աշխատանքներ ենք տանում հետհրդեհաշիջման հետ կապված»,- ասաց Ցուցուլյանը։
Նա հավելեց, որ հրդեհի բռնկման օջախը եղել է KFC արագ սննդի կետի տարածքում։ Վնասների չափերի վերաբերյալ գնահատական դեռ չկա․ «Այս պահին չենք կարող որևէ տվյալ հայտնել, մինչև չիրականացվի ուսումնասիրությունը»։