|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ԱՄՆ-ն ցանկանում է ռազմական ներկայություն ծավալել Դամասկոսի ավիաբազայում՝ Սիրիայի և Իսրայելի միջև անվտանգության շուրջ ապագա պայմանագրի իրականացման գործում օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հաղորդոմ է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։
Նշվում է, որ անվտանգության համաձայնագրի կնքման հարցում Վաշինգտոնը որպես միջնորդ հանդես կգա Սիրիայի և Իսրայելի միջև։
Աղբյուրներից մի քանիսը հայտնել են, որ ԱՄՆ-ն նախատեսում է ռազմակայանն օգտագործել Իսրայել-Սիրիա հնարավոր համաձայնութունը մշտադիտարկելու համար։
Նոյեմբերի 10-ին Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան առաջին անգամ կայցելի Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման։