|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Երեւանի քաղաքապետարանում հերթական նշանակումն է արվել` «փոխատեղության» սկզբունքով։ Մեր տեղեկություններով, Աջափնյակ վարչական շրջանի եկամուտների բաժնի պետ Վարազդատ Ահարոնյանը նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վիլեն Արեւշատյանի տեղակալ։ Պետը՝ ԺՊ, ինքը` ԺՊ:
Եվ սա արդեն զարմանալի չէ, քանի որ քաղաքապետարանում վարչությունների ու բաժնի պետերի մեծ մասը ժամանակավոր պաշտոնակատարներ են եւ այդ կարգավիճակում մնում են ամիսներով ու տարիներով: Ի դեպ, մեզ պատմեցին, որ 2018 թվականին Վարազդատ Ահարոնյանի անունը եղել է «Հանրապետություն» եւ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների համատեղ «Մենք» դաշինքի ռեյտինգային ցուցակում։ Երեւանի քաղաքապետարանից հաստատեցին, որ Ահարոնյանը նշանակվել է, հրամանը եղել է նոյեմբերի 3-ին, ասացին` մինչ այս նշանակումը զբաղեցրել է Աջափնյակի եկամուտների բաժնի պետի պաշտոնը։ Ինչ վերաբերում է կուսակցական լինելուն, ասացին՝ անկուսակցական է։