կարևոր
655 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-06 10:25
Քաղաքական

Արցախի գոյությունը սահմանափակում էր ադրբեջանական էքսպանսիոնիստական նարատիվը, մինչդեռ դրա վերացումը թույլ տվեց վերջինիս տարածվել դեպի բուն Հայաստանի Հանրապետության տարածք․ Էդուարդ Աբրահամյան

Արցախի գոյությունը սահմանափակում էր ադրբեջանական էքսպանսիոնիստական նարատիվը, մինչդեռ դրա վերացումը թույլ տվեց վերջինիս տարածվել դեպի բուն Հայաստանի Հանրապետության տարածք․ Էդուարդ Աբրահամյան

Պ.գ.թ., Բրիտանական Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ստրատեգիական հետազոտությունների դեպարտամենտի գիտաշխատող, Վաշինգտոնյան Կովկաս-Միջին Ասիայի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Էդուարդ Աբրահամյանը գրում է․

«Կա Արցախ`չկա Արևմտյան Ադրբեջան։ Չկա Արցախ` կա Արևմտյան Ադրբեջան։

Այս ռազմավարական բանաձևի դիխոտոմիան բավականին տրամաբանական է ու պարզ դասական ուժային հասասարակշռության տեսության տեսանկյունից. Արցախի գոյությունը սահմանափակում էր ադրբեջանական էքսպանսիոնիստական նարատիվը, մինչդեռ դրա վերացումը թույլ տվեց վերջինիս տարածվել դեպի բուն Հայաստանի Հանրապետության տարածք՝ «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի միջոցով ու ըստ էության լեգիտիմացվել թե Ադրբեջանի, և թե Ադրբեջանի նարատիվները, ճշմարտությունն ու աշխարհայացքը որդեգրած հայաստանյան կառավարող էլիտայի կողմից»։