|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը քննադատել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին՝ Իրանին հարված հասցնելու մերժման համար: Այս մասին Բոլթոնը գրում է «Սենյակ, որտեղ այն տեղի է ունեցել. Հուշեր Սպիտակ տնից» գրքում:
Նա հիշեցրել է, որ Իրանը խոցել է ԱՄՆ անօդաչու թռչող սարքը: Դրանից հետո Սպիտակ տունը քննարկել է Իրանում երեք ռազմական օբյեկտների վրա հարձակման հարցը, որոնք, իբր, կառուցվել են ռուս մասնագետների կողմից:
«Թրամփը հարցրեց՝ արդյո՞ք այդ օբյեկտները ռուսական են և որքանով են դրանք թանկ», - գրում է Բոլթոնը: Բացի այդ, քննարկվել է Ռուսաստանի քաղաքացիների շրջանում զոհերի հարցը:
Նախկին խորհրդականը հայտնել է, որ Թրամփը հրաժարվել է հարվածներից՝ հիմնվելով Սպիտակ տան իրավախորհրդատուի տեղակալի Ջոն Էյզենբերգի տեղեկությունների հիման վրա: Վերջինս նշել էր, որ հարձակումը կարող է հանգեցնել 150 մարդու մահվան:
Հիշեցնենք, որ 2019-ի հունիսին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաղորդել էր, որ խոցվել է ԱՄՆ-ի անօդաչու ինքնաթիռը, որը խախտել էր իրանական օդային տարածքը: Ըստ Վաշինգտոնի՝ անօդաչու ինքնաթիռը գտնվում էր միջազգային օդային տարածքում: