|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իսրայելի իշխանությունները Միացյալ Նահանգների ճնշման ներքո հետաձգել են օկուպացված Արեւելյան Երուսաղեմում 10 հազար բնակելի միավորից կազված անօրինական հրեական բնակավայր կառուցելու նախագիծը։
«Իսրայելի ներքին գործերի նախարարությանը կից Երուսաղեմի պլանավորման և շինարարության կոմիտեն հետաձգել է Երուսաղեմի Աթարոտ օդանավակայանի տարածքում նոր բնակավայր կառուցելու ծրագիրը։ Որոշումն ընդունվել է Միացյալ Նահանգների ճնշման ներքո»,- երկուշաբթի հայտնել է իսրայելական Walla ինտերնետային ռեսուրսը:
Ըստ աղբյուրի՝ Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը հայտնել է բնակավայրերի հարցում «Վաշինգտոնի դիրքորոշումը բավարարող» համաձայնագրի մասին։ Նա նշել է, որ Իսրայելը վարում է այնպիսի քաղաքականություն, որը Մերձավոր Արևելքում դիվանագիտական ճգնաժամեր չհարուցի։
Երուսաղեմի քաղաքապետարանը վերջերս հավանություն է տվել Իսրայելի կառավարության նախագծին, որով նախատեսվում է հրեական բնակավայր կառուցել Արևելյան Երուսաղեմի Աթարոտ օդանավակայանի մոտ:
Պաղեստինյան ինքնավարությունը հայտարարել է, որ նախաձեռնությունը վերջ կդնի իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման հույսերին, և կոչ է արել Վաշինգտոնին՝ միջամտել: