|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից Հյուսիս-հարավ ավտոճանապարհին՝ դեպի Հաղթանակ թաղամաս տանող երթևեկելի գոտում՝ «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի մոտ, բախվել է 6 տրանսպորտային միջոց, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի հետևանքով երթևեկությունը կաթվածահար էր եղել և խցանումը հասնում էր մոտ 2.5-3 կիլոմետրի և միայն 1 ժամ 40 րոպե անց պարեկները ժամանեցին։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։