Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՊԲ զորամասերից մեկում նախնական վարկածի համաձայն, ինքնասպան եղած զինվոր 2000թ ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքից էր, բանակ էր զորակոչվել 2019 թվականի աշնանը: Իսկ յուս զինծառայող Տիգրան Հուսիկի Մխոյանը Երեւանից էր՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանից: Նա բանակ էր զորակոչվել 2018 թվականի աշնանը եւ միակը չի եղել, որը նույն զորամասում ինքնասպան է եղել: Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով, Արցախի ՊԲ նույն զորամասում սա ինքնասպանության 2-րդ դեպքն է:
Հունվարի 28-ին` ժամը 2:55-ի սահմաններում, նույն զորամասի պահպանության տեղամասում նախնական վարկածով ինքնասպան էր եղել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը: Սակայն զինվորի հարազատները պնդում են, որ նա այն մարդը չէր՝ իրեն կրակեր, գործում կան մութ հանգամանքներ։
Բարեբախտաբար Նվեր Ավետիսյանի վիճակը հիմա կայուն է, նրան 6 ամսված ծառայություն է մնացել. Թեեւ զինվորը ցուցմունք է տվել, թե ապրելու իմաստ չկա: Եւ ինչպես երեւում է, նրա հետ կատարվածը դաս չեղավ ՀՀ եւ Արցախի Զինված ուժերի ղեկավարների համար: Փետրվարի 12-ին դարձյալ նախնական վարկածով ինքնասպան եղան երկու զինվորներ. Տիգրան Մանվելյանը եւ Տիգրան Մխոյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, երկու զինվորներն էլ Տիգրան Մխոյանը եւ Տիգրան Մանվելյանը, հունվարի 28-ին ինքնասպանության փորձ կատարած Նվեր Ավետիսյանի հետ ծառայել են նույն տարածքում գտնվող զորամասերում, իսկ արդեն երկուսն էլ նույն զորամասից են:
Ստացվում է, որ շուրջ մեկ շաբաթվա մեջ նույն զորամասում զինվորներից մեկը ինքնասպանության փորձ է կատարում, որին կարողանում են փրկել, իսկ ահա մյուս զինվորները մահանում են:
Ինչ է մտածում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Թվում էր, որ երեկ գոնե կստանայինք պաշտոնական պարզաբանում ԳՇ-ից: Սակայն նրանց լրատվական բաժինը իր հիմնական պարտականությունը թողած, երեկ զբաղված էր քաղաքական հայտարարություն անելով:
Մասնավորապես Հանրային ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը լրատվամիջոցներից մեկով հայտնել էր, որ փետրվարի 11-ին Օրսիս արմսի մասին հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված ռեպորտաժում ներկայացված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, Ինչ իրավունքով է ԳՇ-ն քաղաքական գործընթացների մեջ ներքաշվում, թողած իր հիմնական գործը. այն է` զինված ուժերում զինված ուժերում իրավիճակը հսկողության տակ պահելը, այդպես էլ մնում է անհասկանալի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։