կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-15 10:02
Առանց Կատեգորիա

Խմորումներ Աղբալյանի անվան դպրոցում. «Նախարարը տեղյա՞կ է, թե իրենց կողմից ուղարկված մարդն ինչով է զբաղված». «Փաստ»

Խմորումներ Աղբալյանի անվան դպրոցում. «Նախարարը տեղյա՞կ է, թե իրենց կողմից ուղարկված մարդն ինչով է զբաղված».  «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի կառավարման խորհրդում, «Փաստ» թերթի տեղեկություններով, խմորումներ են առաջացել: Բանն այն է, որ ներքին լուրջ դժգոհություններ կան ԿԳՄՍՆ-ից խորհրդի անդամ նշանակված Վահրամ Սողոմոնյանի գործողություններից: 

Ըստ դպրոցում պտտվող տեղեկությունների, նրա «տանիքը» ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանն է, եւ նրանք որոշակի հեռահար նպատակներ ունեն այս դպրոցի, մասնավորաբար առաջիկայում սպասվող՝ տնօրենի մրցույթի հետ կապված: 

Ի դեպ, Վահրամ Սողոմոնյանը նաեւ աշխատում է «Քաղաքական դիսկուրս» հանդեսում, որի ֆինանսավորումը, ըստ տեղեկությունների, «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամից է: 

Մեր աղբյուրները պնդում են, որ Վահրամ Սողոմոնյանը խորհրդի նիստերի ընթացքում բարձրացնում է հարցեր, որոնք խորհուրդն այդպես էլ պարզ մեծամասնությամբ չի ընդունում, ինչից «նեղսրտված»՝ նա աղմուկը տեղափոխում է «Ֆեյսբուք»: 

Ըստ մեր զրուցակիցներից մեկի, որը չցանկացավ ներկայանալ, Սողոմոնյանն օրերս էլ գրառում է կատարել, որից իրենք տպավորություն են ստացել, թե նա «դպրոցի կյանքով հետաքրքրվող բոլոր մարդկանց» հրավիրել էր շրջայցին, որը խորհուրդը նախաձեռնել է դպրոցում: 

«Սակայն դա պարզապես անթույլատրելի է: Դա հակասում է դպրոցի կանոնադրությանը: Այս դպրոցի հեղինակությունն այսօր Հայաստանում ամենաբարձրներից է, օլիմպիադաներում այս դպրոցի աշակերտներից շատերն են լավագույնը ճանաչվում, այս դպրոցում են ցանկանում սովորել շատերը՝ դպրոցի ճիշտ կառավարման շնորհիվ: 

Այնինչ, այսօր փորձում են խաթարել դպրոցի բնականոն գործունեությունը: Հետաքրքիր է՝ նախարար Արայիկ Հարությունյանը տեղյա՞կ է, թե իրենց կողմից դպրոց ուղարկված մարդն ինչով է զբաղված»,-ասաց մեր զրուցակիցը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։