Փոխարժեքներ
12 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ԱԱԾ-ն ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, մազերից քաշել և բերման ենթարկել, երեխաները խուճապի մեջ էին։
«Իմ տղաները նույնպես սովորում են թիվ 20 դպրոցում։ Իրավապահների ցուցադրական «նիկոլիզմի» պատճառով բոլոր երեխաները ահավոր վախեցել են»։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ԱԱԾ աշխատակիցները մտել են Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց և բերման ենթարկել աշխատակիցներից մեկին:
Նա նաև նշել է. «Տղաներիցս մեկի դասարանցիները կարծել են՝ ահաբեկիչներ են մտել դպրոց։ Էրեխեքը խուճապի մեջ սկսել են փախնել-պախկվել։ Մի խոսքով՝ ԿԱՇՄԱՌ: Կարճ ասած, նման խայտառակ օպերացիա հրահանգավորողը պետք է պատժվի։ Թե չէ՝ էլի՛ են անելու։ Ձե՛ր երեխաների դպրոցներում են անելու։
Ավելի վաղ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը իր էջում գրել էր. «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։ Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ»։ Նշենք, որ ՀՀ ՔՕ 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետը վերաբերում է անառակաբարո արարք կատարելուն, որն իրականացվել է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն ունեցող անձի կողմից՝ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ։
Մեկ այլ ծնող՝ Մարինա Ադուլյան-Անդրյանը նույնպես գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․
«Այսօր երեխայիս ֆիզիկայի դասին ԱԱԾ֊ն (այդպես են ներկայացել ըստ լուրերի) ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել և այլն։
Այդ ամենը երեխաների աչքի առաջ,, 2 ժամ է չենք կարողանում էդ ամենից հետո երեխաներին հանգստացնել։
Լավ, ո՞՞՞նց։
Ո՞ւր են ձեր դրոշակ դարձրած մարդու իրավունքները, երեխաների շահերը և այլն։
Դուք տանը երեխաներ չունե՞ք։ Ձեր երեխաների աչքի առաջ երեխաների ամենասիրելի ուսուցիչներից մեկի հետ նման բան կանե՞իք։
Ինձ չի հետաքրքրում մեղադրանքը, հիմնավոր է թե անհիմն` դա թող իրավապահ մարմինները պարզեն։ Բայց իմ երեխայի աչքի առա՞ջ,, հետպատերազմական երկրում, երեխային այսպիսի սթրեսի ենթարկել՞՞՞»:
Աշակերտներից մեկը նշել է, որ ԱԱԾ-ի աշխատակիցը ասել է՝ սրանց նմանների հետ այ էսպես պետք է վարվել։