կարևոր
2944 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-11 19:09
Քաղաքական

«Հակոբ Ասլանյան-Մխիթար Հայրապետյան» տրագիկոմեդիայի օրվա խճապատկերը

«Հակոբ Ասլանյան-Մխիթար Հայրապետյան» տրագիկոմեդիայի օրվա  խճապատկերը

Հովիկ Աղազարյան - ՔՊ «նետաձգությունը» դեռ չմարսած հասարակությունը նոր կապկումների ականատեսը դարձավ։ Այս անգամ գլխավոր հերոսի դերում ՔՊ֊ական Հակոբ Ասլանյանն էր, ով Արցախի օկուպացիայի դժոխային փուլում իր դավաճանական հայտարարություններով գերազանցում էր անգամ շեֆին՝ Նիկոլ Փաշինյանին։ Նա առանց այլևայլության հայտարարում էր, որ «Ղարաբաղի հայ համայնքը» պետք է ապրի Ադրբեջանի կազմում։ Ինչևէ։ Պատմությունն այս շարքային դավաճաններին իրենց արժանի տեղում կդասավորի։

Անդրադառնալով այսօրվա տրագիկոմեդիային` փաստենք, որ առավոտյան Factor.am–ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ մեկ ամսով դադարեցնում է խմբակցությանն անդամակցությունը՝ պայմանավորված Հովիկ Աղազարյանի հետ կապված գործընթացներով։ Օրվա վերջում Ասլանյանը, կարծես, փոշմանել է, կամ նրան «ստիպել են» փոշմանել։ Այս եզրակացությանը կարելի է հանգել նրա ֆեյսբուքյան հրապարակումից։ Ասլանյանը նամակագրություն է  հրապարակել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։ Դրանից պարզ է դառնում, որ Հայրապետյանը ուղարկել է Ասլանյանի հարցազրույցի հղումն ու գրել. «Իսկապե՞ս նման բան եք ասել»։ Այդպես էլ պատասխան չստանալով, Հայարապետյանը ուղարկել է հավանաբար Հակոբ Ասլանյանի՝ իրենց ակնկալած պատասխանը, որով Ասլանյանը, ըստ էության, հրաժարվում է առավոտյան արած հայտարարությունից։

 Ուշագրավ է, որ Ասլանյանը նույն գրառումը երկու անգամ է հրապարակել. առաջին տարբերակում պարզ երևում է, որ Մխիթար Հայրապետյանը հենց ինքն է պատասխանը գրել, իսկ երկրորդ տարբերակում երևում է միայն հաղորդագրությունը՝ առանց Հայրապետյանի ֆեյսբուքյան էջի անվան։

Ի դեպ, առաջին տարբերակում, ներքևի հատվածում հստակ երևում է, որ Մխիթարյանը ևս մեկ սքրինշոթ է ուղարկել, որի բովանդակությունը, սակայն, չի երևում։