կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-06 13:23
Հասարակություն

Ստեղծվում են նոր հնարավորութուններ Հայաստանում էլեկտրամոբիլների թվաքանակի ավելացման համար. նախարար

Ստեղծվում են նոր հնարավորութուններ Հայաստանում էլեկտրամոբիլների թվաքանակի ավելացման համար. նախարար

Ստեղծվում են նոր հնարավորութուններ Հայաստանում էլեկտրամոբիլների թվաքանակի ավելացման համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու և արտանետվող գազերի քանակը կրճատելու համար Հայաստանը փորձում է զարգացնել էլեկտրամոբիլների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու հարմարեցնել օրենսդրությունը՝ էկոմոբիլ գնելու գայթակղությունն էլ ավելի մեծացնելու համար։

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված և Ազգային ժողովի կողմից ընդունված՝ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածում կատարված լրացումների շնորհիվ 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ԱԱՀ-ից ազատվել են բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող բոլոր տրանսպորտային միջոցների ներմուծումը և իրացումը։

Արդյունքում՝ 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ տարածք ներմուծված բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան շեշտակի ավելացել է:

Այսպիսով՝

- 2019 – 668 տ/մ

- 2020 – 2155 տ/մ

- 2021 (առաջին կիսամյակ) – 2468 տ/մ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել բացառապես էլեկտրական շարժիչով ավտոտրանսպորտային միջոցների ներկրման համար նախատեսված արտոնության ժամկետը երկարացնելու մասին նախագիծը»։