կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-09 15:28
Հասարակություն

Հայաստանում էլեկտրամոբիլների համար հարկային արտոնությունները կերկարացվեն

Հայաստանում էլեկտրամոբիլների համար հարկային արտոնությունները կերկարացվեն

Հայաստանում էլեկտրամոբիլների համար հարկային արտոնությունները կերկարացվեն մինչեւ 2023 թվականը։ Այս մասին ԱԺ նիստում Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ 2019 թվականի հուլիսի 1-ից չեղարկվել է էլեկտրամոբիլների ներմուծման եւ վաճառքի ԱԱՀ-ն։ Այնուամենայնիվ, տվյալ արտոնությունն ուժը կորցրել է արդեն այս տարի։ «Երկու տարվա ընթացքում՝ 2019 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2021 թվականի հուլիսի 1-ը, Հայաստան է ներկրվել 5291 էլեկտրամոբիլ։ Եվ միայն 2021 թվականի առաջին կիսամյակում՝ 2468։ Համեմատության համար՝ ողջ 2018 թվականի ընթացքում ներկրվել է ընդամենը 12 նման մեքենա։ Այսպիսով՝ արդեն գործում է 40-45 լցակայան, որից մոտ 20-ը՝ Երեւանում, 6-ը՝ Գյումրիում, 3-ական՝ Ծաղկաձորում, Դիլիջանում եւ Իջեւանում, մեկական՝ Վանաձորում, Սեւանում եւ Աշտարակում։ Հիմնական ավտոճանապարհներին տեղադրվել են եւս մի քանի կետեր։ Պետական արտոնություններից բացի, գործում է նաեւ քաղաքայինը։ Երեւանի քաղաքապետարանն, օրինակ, էլեկտրամոբիլներն ազատել է ավտոկայանատեղիների տուրքից»,- ասաց Գաբրիելյանը։