|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իսրայելը հասկանում է միայն ուժի լեզուն, դիվանագիտությունը բազմիցս ձախողվել է: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Էմիր Սաիդ Իրավանին:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության օգտին և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, միջոցներ ձեռնարկել քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր թույլ չտալու համար, այդ դիրքորոշմանը մենք հավատարիմ ենք արդեն ավելի քան մեկ տարի։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ Իսրայելը հասկանում է միայն ուժի լեզուն։ Դիվանագիտությունը բազմիցս ձախողվել է, քանի որ Իսրայելը զսպվածությունը դիտարկում է ոչ թե որպես բարի կամքի ժեստ, այլ որպես թուլություն, որից կարելի է օգտվել», – ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ։