|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հանրապետության հրապարակում այսօր կայանալիք հանրահավաքին ընդառաջ ԱԱԾ ու ՆԳՆ ոստիկանության կողմից հայտարարությունների տարածմանն է անդրադարձել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։
«Կարծում եմ ոչ իշխանական հայացքներ ունեցող ցանկացած բանական մարդու համար պետք է պարզ լինի, որ խաղաղ հավաքին ընդառաջ նման հայտարարության տարածումն երկու նպատակ ունի՝ վախի մթնոլորտի տարածում և հնարավոր բռնաճնշումների արդարացում։
Կարծում եմ սրա ամենաճիշտ և ուղիղ պատասխանը մարդկանց կողքին լինելն է։
Այսօր՝ 18։30֊ին կհանդիպենք Հանրապետության հրապարակում»։