|
Փոխարժեքներ
05 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը, սեպտեմբերի 22-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք մեծ հավաքին ընդառաջ, տեսաուղերձով դիմել է ժողովրդին՝
վերահաստատելով, որ պայքարն այլընտրանք չունի։
«Մենք անցել ենք վերակազմավորման և ինտենսիվ հանդիպումների շրջանը։ Ասել եմ և վերստին հաստատում եմ՝ նյարդերի այս պայքարում հաղթելու է նա, ով համբերատար է, համառ է և աննահանջ։ Ես ստանձնել եմ այս առաջնորդությունը և գնալու եմ մինչև հաղթանակ։ Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը »,- նշում է Բագրատ Սրբազանը՝ հիշեցնելով սեպտեմբերի 22-ին ժամը 14։30-ին համալիրում կայանալիք հանդիպման մասին։