|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Ըստ օդում կախված լուրերի, նաև մամուլում բազմաթիվ հրապարակումների համաձայն, թմրանյութերի տարածումն ունի առերևույթ որոշակի հովանավորչություն, իշխանական որոշակի լծակներ, կամ այդպիսին ներկայացող անձանց կողմից»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան։
Ըստ նրա, այս տեսակետից համակարգային պայքարը պետք է վերաբերի բոլոր ուղղություններին և անձանց՝ անկախ զբաղեցրած դիրքից, դերից, ունեցած հնարավորությունից։
«Անչափահասների շրջանում, դպրոցներում, նաև զինված ուժերում, այն բոլոր ոլորտներում, որոնք մեր անվտանգության համակարգերի հետ են կապված, պատիժն ու պատասխանատվությունը շատ կոշտ պետք է լինի»,- նշեց Ա. Մինասյանը։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձագանքելով՝ առաջարկեց, որ եթե նման փաստեր կան, Արծվիկ Մինասյանը դիմի դատախազություն, ինքն էլ իր կողմից կաջակցի այդ հարցում։
Այնուհետև Աժ ամբիոնից ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը խնդրանքով դիմեց Մինասյանին. «Ձեր իսկ կողմից, կամ ձեզ իսկ պատկանող մամուլի կողմից օդում կախված լուրերին այս ամբիոնից հղում չանեք»։