կարևոր
1327 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-28 17:39
Աշխարհ

Երկրորդ հակառուսական ճակատ. ո՞ւր են գնալու Իդլիբից իսլամիստ զինյալները

Երկրորդ հակառուսական ճակատ. ո՞ւր են գնալու Իդլիբից իսլամիստ զինյալները

Հայտնի է դարձել սիրիական Իդլիբ մի քանի հարյուր ուկրաինացի ռազմական հրահանգիչների ուղարկելու մասին, որոնք, իբր, պետք է իսլամիստ ահաբեկիչներին վարժեցնեն հարվածային դրոններ կիրառել: Պաշպանության նախարարության գլխավոր վարչության հովանու ներքո անցկացվող այս միջոցառման նպատակը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի բացումն է: Ի՞նչ կարող է դա նկատի ունենալ:

Գործընկեր ահաբեկիչներ

Առաջին անգամ այն մասին, որ Կիեւը Մերձավոր Արեւելքում սկսել է հավաքագրել տխրահռչակ «իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծայրահեղական իսլամիստներին, ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր դեռեւս 2022 թ-ի հունիսին: Չնայած դրան, վարձկանների եւ այսպես կոչված կամավորների հավաքագրումը չի դադարում։ Առավել ակտիվորեն հավաքագրում են աֆղան փախստականներին, եւ որ, նույնպես սիմպտոմատիկ է՝ Սիրիայում անբարյացակամ իգիլականներին։

Մի քանի օր առաջ թուրքական Aydınlık թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդել Էր սիրիական Իդլիբում «հայաթ թահրիր աշ շամ»-ի ներկայացուցիչների հետ Կիեւի ռեժիմի բանակցթյունների մասին՝ Սիրիայում ռուսական զորքերի դեմ համատեղ գործողություններ իրականացնելու նպատակով:

Ուկրաինական պատվիրակությունը հանդիպման ժամանակ պահանջել է ազատ արձակել ահաբեկիչների հայտնի պարագլուխ ումար աշ-շիշանիին (2016 թ-ին հաղորդվել էր նրա մահվան մասին), որը պահվում է բանտում, եւ որոշ ծայրահղական չեչեն եւ վրացի գրոհայիններ: Նրանց ազատ արձակման դիմաց առաջարկվել է 75 անօդաչու թռչող սարք։

«Քրդստանի աշխատավորական կուսակցության» տվյալներով՝ Իդլիբի ահաբեկիչներն ազատ են արձակել մի քանի «չեչեն եւ վրացի ահաբեկիչների»՝ փոխարենը ստանալով ԱԹՍ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս տեղեկությունը մեկնաբանել է հետեւյալ կերպ․ »Այժմ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Ուկրաինայի էմիսարները, ուկրաինական հետախուզության էմիսրները գտնվում են Սիրիայի տարածքում Իդլիբի դեէսկալացիայի գոտում, որտեղ հավաքագրում են «ջաբհաթ ան-նուսրայի» գրոհայիններին, ինչպես նախկինում կոչվում էր, այժմ կոչվում է «հայաթ թահրիր աշ-շամ»։ Որպեսզի դրանք գործի դնեն իրենց նոր պլանավորված նողկալի գործողությւոններում։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ ուկրաինական հատուկ ծառայություններն այժմ գործում են նաեւ ԱֆրիկայումՉմոռանանք՝ նրանք արդեն իրենց հայացքն ուղղում են դեպի հարավ՝ Աֆրիկյան մայրցամաքի Սահարա-Սահելյան գոտի, որտեղ նույնպես հավաքագրված ծայրահեղականների հետ ահաբեկչական հարձակումներ են իրականացնում մի շարք երկրների կառավրությունների զինված ուժերի վրա։ Եվ ահա այժմ հաղորդվում է Իդլիբ առնվազն 250 ուկրաինացի հրահանգիչների ժամանման մասին, որոնք պետք է վերապատրաստեն տեղի ահաբեկիչ գործընկերներին։ Նրանք իրենց հետ բերել են հարվածային ԱԹՍ-ների հավաքման բաղադրիչները։ Փոխարենը նրանք մտադիր են, ըստ արաբական Al-Watan պարբերականի պնդման, իսլամիստ գրոհայինների հավաքագրում սկսել նրանց Ուկրաինա ուղարկելու համար: Նրանք լուծում են վարձկան ահաբեկիչների վաճառքի եւ նրանց հետագա Ուկրաինա ուղարկելու հարցերը ռուսական բանակի դեմ։ Այս ամենը շատ տագնապալի է հնչում եւ պահանջում է համալիր իմաստավորում։

Թուրքական գործոն

Գաղտնիք չէ՝ Կիեւը եւ նրա հետեւում կանգնած «արեւմտյան գործընկերները» վաղուց են ցանկանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել՝ դրա համեմատաբար փոքր ռազմական ուժերը փոշիացնելու նպատակով։ Այդ դերը վերապահված էր Վրաստանին, սակայն տեղի էլիտաները կտրականապես չցանկացան իրենց երկիրը վերածել երկրորդ Ուկրաինայի, եւ այսօր Թբիլիսին զարմանալիորեն առողջ վրացամետ քաղաքականություն է վարում։ Այժմ, հաշվի առնելով իր աշխրհագրական դիրքը եւ, այսպես կոչված, իրանական գործոնը, երկրորդ հակառուսական ճակատի դերին հավակնում է Միջին Ասիան, որտեղ շարունակաբար ուժեղանում է ՆԱՏՕ-ի դաշինքի մեջ մտնող Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցությունը։ Ի դեպ, ռուս-ղազախստանյան ընդհանուր սահմանի երկարությունը կազմում է ավելի քան 7500 կմ, իսկ չին-ղազախականը ձգվում է 1783 կմ, այդ թվում՝ 1215,86 կմ ցամաքային սահման եւ 566,89 կմ ջրային սահման։

Բոլոր նախկին խորհրդային միջինասիական հանրապետությունները, բացի Տաջիկստանից, եւ Հարավային Կովկասը մտնում են Էրդողանի կողմից առաջ մղվող «մեծ թուրան» պանթուրքիստական ինտեգրացիոն նախագծի մեջ: Իսկ ահա օկուպացված Հյուսիսային Իդլիբը, որը թուրքերի կողմից փաստացի օտարվել է Սիրիայի ինքնիշխան տարածքից եւ նրանց կողմից վերածվել է «իսլամիստ ահաբեկիչների արգելոցի», պաշտոնական Դամասկոսի վրա Անկարայի ճնշման գործիք է եւ աստիճանաբար վերածնվող «նեոօսմանյան կայսրության» բաղկացուցիչ մասը։ ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ ուկրաինացի հրահանգիչները Իդլիբի ահաբեկիչներին կսովորեցնեն անօդաչու թռչող սարքեր կառավարել Սիրիայում ռուս զինվորականների վրա հարակվելու համար, պատմությանը ծանոթ մարդկանց մոտ հարցը միայն տխուր քմծիծաղ է առաջացնում, քանի որ իրականում հենց նրանք էին այս գործի առաջամարտիկները՝ բավականին բարձր ձայնով։ Այսպես, սիրիական Լաթաքիայում գտնվող Խմեյմիմ ռուսական ավիաբազայի առաջին ահաբեկչական հարձակումը ԱԹՍ-ի միջոցով, որը սխալմամբ ընդունվել է որպես ականանետային գնդակոծություն, իրականացվել է 2017 թ-ի դեկտեմբերի 31-ի լույս 2018-ի հունվարի 1-ի գիշերը։ 2019-ի սեպտեմբերին Ռուսաստանի ՊՆ պաշտոնական խոսնակ Կոնաշենկովը թարմացրեց տվյալները օդային հարձակումների վիճակագրության վերաբերյալ: «Ահաբեկիչները փորձում են ճեղքել Խմեյմիմ ավիաբազայի օդային պաշտպանության համակարգը։ Եթե խոսենք թվերի մասին, ապա երկու տարվա ընթացքում ոչնչացվել է ահաբեկչական խմբավորումների 118 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 58 անօդաչու սարք այս տարվա հունվարի 1-ից»: Խմեյմիմում ռուս զինվորականները պայքարել են Իդլիբի կողմից ԱԹՍ-ների ժամանումից «Պանցիր Ս-1» ԶՀՀ-ի եւ «Տոր-Մ2» ԶՀՀ-ի օգնությամբ։ Ընդհանուր առմամբ, ոչ մի նոր բան, բացի FPV անօդաչու թռչող սարքերից, որոնք ունեն համեմատաբար փոքր կիրառման տիրույթ, ուկրաինացի ահաբեկիչները չեն կարողանա զարմացնել իսլամիստ գործընկեր ահաբեկիչներին: Հատկանշական է այստեղ մեկ այլ բան, այն է՝ մեր մեծ բարեկամ եւ գործընկեր Էրդողանի հնարավոր դերը։ Հյուսիսային Իդլիբը Թուրքիայի պատասխանատվության գոտին է։ Այնտեղ ուկրաինացի ռազմական հրահանգիչներին հնարավոր է հասնել միայն սահմանակից Թուրքիայի միջոցով, իսկ հավաքագրված իսլամիստ ահաբեկիչներին Իդլիբից Ուկրաինա կարելի է մեկնել հենց թուրքական տարածքով։ Իսկ հիմա հիշենք Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու «սուլթանի» վերջին պահանջը՝ որպես դրա ավարտի պայման: «Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ պատերազմն ավարտվի արդար եւ կայուն խաղաղությամբ՝ հիմնված Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ անկախության վրա... մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխնությանը եւ անկախությանը մնում է անփոփոխ: Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջ է»։ Այս ամենը միասին կարծես խաղի մեջ խաղադրույքների լրջագույն բարձրացում լինի, եւ մեծ հարց է, թե իրականում ո՞ւր կգնան Իդլիբից իսլամիստ զինյալները, Ուկրաինա՞, թե՞ ռուսական Հյուսիսային Կովկաս եւ սահմանամերձ Միջին Ասիա։

 

Սերգեյ Մարժեցկի

Աղբյուրը՝ topcor.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի