Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայի հյուսիս-արևմուտքում, առանց Բաշար Ասադի կողմից բռնության դադարեցման, Թուրքիան Իդլիբի ապաէսկալացիոն գոտուց դուրս չի բերի իր զորքերը. Ստամբուլում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ «Անադոլու» գործակալության՝ Իդիլբի թեման լինելու կենտրոնական թեման այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսվող հեռախոսազրույցի ընթացքում: Այն նախատեսված է այսօր՝ թուրքական ժամանակով ժամը 18.00-ին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջարկել են մարտի 5-ին Ստամբուլում անցկացնել քառակողմ գագաթնաժողով Իդլիբի հարցով: Ըստ Էրդողանի՝ Պուտինը դեռ համաձայնություն չի տվել այդ գաղափարին. հայտնում է է Yerkir.am-ը:
Հիշեցնենք, որ երեկ Իդլիբի շրջանում Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումները, թուրքական հրետանու և օդուժի ուղեկցությամբ, հարձակման էին անցել: Սիրիայի օրինական իշխանության՝ Ասադի ուժերը, ռուսական օդուժի օժանդակությամբ, հարվածներ էին հասցրել հակառակորդին՝ կասեցնելով առաջխաղացումը:
ՌԴ-ն կոչ էր արել Թուրքիային՝ զերծ մնալ ահաբեկչական խմբավորումներին աջակցելուց: Սիրիայի կառավարական ուժերի հարձակումների հետևանքով սպանվել էր 2 թուրք զինվոր, 5-ն էլ վիրավորվել էին:
Թուրքիան երեկ հրաժարվել էր մասնակցել Ռուսաստանի հետ սիրիական սահմանին համատեղ պարեկությանը, ինչպես կողմերը պայմանավորվել էին դեռևս 2019 թ. հոկտեմբերին: Bloomberg լրատվականը, ի լրումն ռուս-թուրքական հանկարծակի լարվածության, գրում է, որ Թուրքիան ԱՄՆ-ից խնդրել է «Պատրիոտ» ԶՀԿ համակարգեր: Թուրքիան այս համակարգերից հրաժարվել էր՝ հօգուտ ռուսական Ս-400-ների: Դա հանգեցրել էր թուրք-ամերիկյան լարվածության և պատժամիջոցների Թուրքիայի նկատմամբ: Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարն արդեն հայտարարել է, որ նման գործարք հնարավոր է: Այս ամենն, անշուշտ, ուղերձ է ՌԴ-ին՝ թուրք-ամերիկյան հնարավոր մերձեցման սպառնալիքով:
Բացի այդ, Թուրքիան արգելել է իր երկրի տարածքով ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքը դեպի Սիրիա, իսկ ռուսական կործանիչները հարկադրաբար շրջանցել են Կասպից ծովի վրայով Իրանի և Իրաքի տարածքով հասնելով Սիրիա: