կարևոր
1966 դիտում, 1 օր առաջ - 2025-03-31 10:23
Աշխարհ

Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը միջուկային համաձայնագիր չկնքելու դեպքում

Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը միջուկային համաձայնագիր չկնքելու դեպքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին ռմբակոծությամբ և երկրորդային մաքսատուրքերով, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ համաձայնության չգա իր միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին նա հայտարարել է NBC News-ի հետ զրույցում։

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ ամերիկացի և իրանցի պաշտոնյաները շփվում են, սակայն այլ մանրամասներ նա չի հաղորդել։

Ավելի ուշ նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ երկրորդային մաքսատուրքերի շուրջ որոշում կկայացնի՝ ելնելով Թեհրանի քայլերից։

«Մենք, հավանաբար, երկու շաբաթ ժամանակ կտանք և եթե առաջընթաց չտեսնենք, կսահմանենք դրանք», - ասել է նա։

Հիշեցնեմ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակով դիմելով Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկու ամիս ժամանակ էր տվել միջուկային նոր համաձայնագրի համար, և նշել, որ եթե Թեհրանը չգնա Վաշինգտոնի պայմաններին, ապա կմեծանան շանսերը, որ ռազմական գործողություններ կձեռնարկվեն Իրանի միջուկային օբյեկտների դեմ։ «Մենք միանշանակ, ուղղակի բանակցություններ չենք վարի ճնշման, սպառնալիքների և պատժամիջոցների ուժեղացման ներքո: Բանակցությունները պետք է ընթանան հավասար պայմաններով»,-ասել է Իրանի արտգործնախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։