Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերը հսկայական աշխատանք են տարել, և ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենից այսօր ակնկալում ենք դրական ելք «Ցեղասպանություն» բառը արտասանելու հարցում՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Ծիծեռնակաբերդի բարձունքում։
Նա նշեց, որ իր լավատեսությունը պայմանավորված է ճիշտ այն պատճառով, որ ԱՄՆ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերը մեծ աշխատանք են տարել ոչ միայն վերջին 1-2 տարում։
«Սա շարունակական աշխատանք է, որ տեղի է ունեցել ԱՄՆ մեջ։ Անշուշտ, սա համաշխարհային շարժում է․ Հայ դատի մեր գրասենյակների ու հանձնախմբերի՝ ավելի քան 40 երկրներում ունենք կորիզ։ Գրասենյակ ասելով՝ կհասկանանք հաստիքով, արհեստավարժ մասնակիցներ, իսկ հանձնախմբերը մեծ մասամբ մեր ընկերներից և համակիրներից են բաղկացած»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Նրա բնորոշմամբ՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերը հայ ժողովրդի մեկ հսկայական բանակ են աշխարհով մեկ, որոնց տքնաջան աշխատանքի շնորհիվ այսօր հասել ենք այս կետին։
«Ուրախ եմ, որ ԱՄՆ մեջ մեծ թափ է ստացել այս շարժումը 2019-ին, երբ Ծերակույտը և Ներկայացուցիչների տունը անցկացրին շատ հստակ՝ առանց բառերը ծամծմելու բանաձևեր, և այդ բանաձևերին կավելանա ԱՄՆ նախագահի այս ճանաչումը։ Սա կարևոր է, որովհետև, Ամերիկայի օրենքով, նախագահի պատասխանատվության ոլորտում է, և այդ ուղղությամբ է, որ անհրաժեշտ է և կարևոր, նույնիսկ պատմական կարելի է նկատել այս վերահաստատումը»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Նա նաև նշել է, թե երբ է առաջին անգամ ԱՄՆ-ն ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Մանրամասն՝ տեսանյութում․