Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ես ցույցի չեմ գնացել, որ գոռամ «Նիկոլ դավաճան» ու իմ գոռոցով իմ համաքաղաքացիներին համոզեմ, որ Նիկոլը դավաճան է և այդ պատճառով իրենք պետք է միանան ցույցին: Դրա մեթոդը գոռալը չի:
Ես չեմ գնացել ակցիայի կամ գործողության, որ որևէ ուժի կամ անձի իշխանության բերեմ: Լավ մերժելով մի անգամ արդեն բերել են գլխներիս:
Ես ցույցի ու երթի չեմ գնացել, որ գոռամ «թուուուրք, թուուուրք, թուուուրք», որ սրանք դրանից ազդվեն, վիրավորվեն ու հրաժարական տան: Վիրավորվողը պետք է իմանա, թե դա ինչ է:
Ես փողոց չեմ փակել ու բերման ենթարկվել, որ իմ համաքաղաքացիները խցանման մեջ կանգնեն ու եզրակացնեն, որ պետք է մասնակից դառնալ էս ամենին, որ սրանք գնան ու իրենք հասնեն իրենց գործերին:
Ես առհասարակ ունեցել եմ մեկ նպատակ, որ Հայաստանում ստեղծվող անհամաձայնությունը, դրա ծավալը, հանրային պրոտեստը, վերածվի քաղաքական ճգնաժամի, ինչը կդառնա տեսանելի և հաշվառելի թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի, թե ներքին և արտաքին այլ ախոյանների համար առ այն, որ այս ազգին չեն կոտրել, չեն պատվազրկել, չեն փչացրել, ես ու իմ նմանները սրանց հետ նույնացողը չենք և ներսից կոտրողներն ու պատվազրկողները, հանձնողները ուրացողները մեզ չեն կոտրելու այլ կոտրվելու են:
Իմ խնդիրը ոչ սրանք են, ոչ էլ սրանց դավաճան, ուրացող տեսակի ապացուցումը, ես դա արել ու ապացուցել եմ վեց տարի: Իմ խնդիրը Նիկոլ կոչվող միֆը և պարտված հայի միֆը երկրիս արտաքին ախոյանների մոտ քանդելն է, սրանց քաղաքական ու բարոյական խոտան բնույթը տեսանելի դարձնելն ու իշխող միֆակույտը քանդելը:
Հիշեք. Պայքարը ծառայության մատուցում կամ սպասարկման որակ չէ, որ դժգոհ մնաս կամ հիասթափվես այդ ծառայությունից և այլևս չօգտվես: Պայքարը առաքելություն է, որը պահանջում է ինդիվիդուալիզմ ու համոզմունք, հանուն է, համառություն է, խելք է, հաշվարկ և խորամանկություն է, մեկ-երկու քայլ առաջ լինելու քաղաքական համբերատար արվեստ է: Համոզված ե՞ք ձեր սկզբունքների ճշմարտացիության մեջ ուրեմն կանգուն եք՝ անկախ վայրից, ժամից ու առաջարկից:
Ես արագ չեմ ուզում հաղթել, ես ուզում եմ հաստատուն, համբերատար հիմնավոր կռվով հաղթել: Ոչ թե մարտավարական, այլ հիմնավոր՝ ստրատեգիական հաղթանակով:
P.S. Ես իմ անելիքը գիտեմ, չեմ նահանջելու համառ ու համբերատար հաղթելու մղումով: Ինձ իրական սեպտեմբերի 21 է պետք, իրական:
Վաղը՝ Համալիր»։