|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Թշնամի երկիրն անընդունելի է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն այն պարագայում, երբ ներկայում համաձայնեցված է դրա տեքստի միայն 80%-ը։ Այս մասին Report-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Հայկական կողմն առաջարկում է կնքել խաղաղության պայմանագիր՝ հիմնվելով ներկայումս համաձայնեցված դրույթների վրա։ Սակայն ադրբեջանական կողմը նման մոտեցումն անընդունելի է համարում և բազմիցս հայտարարել է այդ մասին։ Կան կանոն, որ փաստաթուղթը համաձայնեցված չի համարվում, քանի դեռ դրա բոլոր կետերը համաձայնեցված չեն: Կարելի է միայն ասել, որ այս պահին փաստաթղթի դրույթների մոտ 80%-ն է համաձայնեցված։ Բայց դուք չեք կարող պարզապես բացառել չհամաձայնեցված կետերը»,- ասել է Հաջիզադեն և հավելել, որպեսզի խաղաղության պայմանագիրը կայուն ու հաջող լինի, անհրաժեշտ է հստակեցնել այն խնդրահարույց հարցերը, որոնք մնում են մի շարք ոլորտներում։
Թշնամի երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավարը պնդում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար Հայաստանը պետք է առաջին հերթին համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ։
«Քանի դեռ Հայաստանն իր օրենսդրական ակտերից չի բացառել այդ պնդումները, երկու երկրների միջև խաղաղության մասին խոսք լինել չի կարող»,- ընդգծել է Հաջիզադեն։