|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Տարածաշրջանում կայուն խաղաղության համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ, Ստամբուլում «3+3» հարթակի նիստի ժամանակ ասել է թշնամի երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նա հավելել է, որ նրանք ու տարածաշրջանի երկրները մշակել են ընդհանուր մարտահրավերների կանխարգելման հայեցակարգ։
«Ադրբեջանը և տարածաշրջանի երկրները մշակել են անվտանգության, տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և շրջակա միջավայրի ոլորտներում ընդհանուր մարտահրավերների կանխարգելման հայեցակարգ՝ կայուն խաղաղություն ապահովելու տարածաշրջանում այնպիսի կրիտիկական պահին, ինչպիսին հետկոնֆլիկտային ժամանակաշրջանն է: Կարևոր է, որ սահմանադրական փոփոխություններով վերացվեն նախկին հակամարտության հետևանքները», - ասել է նա։