|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին իրանական «Tasnim» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով իրավիճակը Հարավային Կովկասում։
Նա նաև հայտարարել է, որ «տարածաշրջանում խաղաղության համար բարենպաստ պայմաններ են հաստատվել»։ Հաջիևը հավելել է, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի նախագիծը, ինչը, նրա խոսքով, «ակնհայտորեն ցույց է տալիս Բաքվի հավատարմությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգին»:
Նշել է նաև բաց հարցերի առկայության մասին և ընդգծել «Հայաստանի՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելու անհրաժեշտությունը, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ»: