կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-26 16:59
Հասարակություն

ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել ՊՇՌ թեստավորում իրականացնող մի շարք ընկերությունների նկատմամբ

ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել ՊՇՌ թեստավորում իրականացնող մի շարք ընկերությունների նկատմամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ վարույթ է հարուցվել «Նատալի Ֆարմ», «Պրոմ-տեստ», «Գիսանե», «Էկոսենս», «Նորմեդ», «Սիրմեդ», «Ա.Բ.մեդ», «Դիագեն պլյուս վիրուսաբանություն», «Ցիտո-լաբ», «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, «Բիոմեդ» և «Արինտերլև» ՍՊԸ-ների նկատմամբ հակամրցակցային համաձայնության հնարավոր հատկանիշներով:

 Նախնական ուսումնասիրության արդյունքներից պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում COVID-19-ի ախտորոշման նպատակով իրականացվող լաբորատոր հետազոտության (ՊՇՌ թեստեր) ծառայություններ մատուցելիս վերոնշյալ ընկերությունները 2021 թվականի որոշակի ժամանակահատվածում սահմանել են ծառայության մատուցման միևնույն գին, որը պահպանվել է տևական ժամանակ։ Ընդ որում, ընկերություններից որոշների մոտ միևնույն ժամանակահատվածի ընթացքում ինքնարժեքները միմյանցից խիստ տարբերվել են:

 Միաժամանակ հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ վարույթ է հարուցվել «Էկոսենս», «Դիագեն պլյուս վիրուսաբանություն» և «Պրոմ-տեստ» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման հնարավոր հատկանիշներով:

 Նախնական ուսումնասիրության արդյունքներից պարզվել է, որ ծառայություններ մատուցելիս այդ ընկերությունների կողմից 2020 թվականից մինչև 2021 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում գների սահմանումը, փոփոխումը և պահպանումը կարող է լինել չհիմնավորված: