կարևոր
2332 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-13 12:34
Աշխարհ

Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ իրեն փորձում են սպանել

Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ իրեն փորձում են սպանել

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ երկրում նախապատրաստվում է հեղաշրջում, որի նպատակն է սպանել իրեն կամ պաշտոնանկ անել, գրում է РИА Новости-ն։

«Հրամանն արդեն տրված է՝ առաջիկա երեք ամիսների ընթացքում սպանել նախագահին կամ տապալել նրան», - ասել է նախագահն այլընտրանքային լրատվամիջոցների համազգային ժողովում:

Նախագահը հավելել է, որ սա «Կոլումբիական ոճի պետական ​​հեղաշրջում» է, քանի որ փորձում են տապալել նրան, չնայած այն հանգամանքին, որ «սահմանադրությունն ամբողջությամբ պաշտպանում է նախագահին ցանկացած վարչական մարմնի կողմից նրան դատապարտելու փորձերից»։

Պետրոյի հայտարարությունները հնչեցին այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատի իմպիչմենտի հանձնաժողովը հայտարարեց, որ շարունակում է իր հետաքննությունը քաղաքական գործչի նախագահական քարոզարշավի ֆինանսավորման վերաբերյալ՝ «չնայած բազմաթիվ կասեցումներին»:

Երկրի ղեկավարը նշել է, որ իրեն «դատում է ոչ լեգիտիմ վարչական մարմինը, որտեղ երեք մագիստրատներ ստորագրել են հայեցակարգ կամ որոշում՝ առանց իրավասության, զրկելով Հանրապետության նախագահին սահմանադրական պաշտպանությունից՝ առանց օրենքի և առանց սահմանադրական բարեփոխումների»։

Պետրոյի խոսքով՝ խոշոր տնտեսական և քաղաքական խմբերին պատկանող լրատվամիջոցները, իմփիչմենթի գործընթաց սկսելու համար, կոլումբիացիների ուղեղներում սերմանել են այն միտքը, որ նախագահը խախտել է օրենքը: