Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է կոլումբացի առաջնորդ Իվան Դուկեին հանրապետությունը կորոնավիրուսով վարակելու փորձի մեջ. այս մասին նա ասել է մայիսի 20-ին Կարակասում իր ելույթի ժամանակ, հայտնում է ТАСС-ը։
Նա նշել է.«Այսօր վիրուս է հաստատվել 67 վենեսուելացիների մոտ, ովքեր վերադարձել են Կոլումբիայից և Բրազիլիայից։ Նրանք մուտք են գործում երկիր և վարակում այն, ինչպես ցանկանում է Իվան Դուկեն։ Նա հրամայել է անել հնարավոր ամեն ինչ՝ Վենեսուելան վարակելու համար»,- ու հավելել՝ երկիր վերադարձած վենեսուելացիներին կոլումբացիները նվիրել են «կեքսերով պայուսակներ»։
Ըստ Մադուրոյի՝ նրանք ասել են, որ առողջ են վերադարձել, ոչ մեկի հետ չեն շփվել, բացառությամբ Վենեսուելայում իրենց ընտանիքների, այդ իսկ պատճառով ենթադրվում է, որ նրանց վարակել են ավտոբուսներում։
Հիշեցնենք՝ հանրապետությունում կորոնավիորւսով վարակման առաջին դեպքերի մասին հայտնի էր դարձել մարտի 13-ին։ Այդ օրը սահմանվել էր արտակարգ դրության ռեժիմ, իսկ մարտի 17-ին Մադուրոն կարանտին էր սահմանել Վենեսուելայի ողջ տարածքում։