|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ ուղղաթիռը, որտեղ գտնվել է ինքը, հարկադրված է եղել փոխել երթուղին՝ իր դեմ պատրաստված մահափորձի պատճառով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Ես վայրէջք չկատարեցի այնտեղ, որտեղ պետք է վայրէջք կատարեի, որովհետև կասկածներ կային, թե ուղղաթիռի վրա, որտեղ նաև գտնվում էին իմ երեխաները, կրակ կբացեն», - ասել է նա կառավարության նիստում, որը հեռարձակվել է նախագահի վարչակազմի YouTube ալիքով։
Պետրոյի խոսքով՝ իրեն հաջողվել է խուսափել մահափորձից։
«Մենք չորս ժամ թռանք բաց ծովի երկնքում և հասանք այնտեղ, ուր չէինք պլանավորել», - ասել է նա: