|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ըստ թշնամի երկրի ձևակերպմամբ՝ ռազմագերիների վերադարձի հարցում իրենք պարտավորություն չունեն ազատ արձակելու «ռազմական հանցագործներին» և «անջատողական խունտայի» ռեժիմի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտարարել է թշնամի երկրի ԱԳՆ-ն։
«Ադրբեջանը, հավատարիմ մնալով մարդասիրության սկզբունքին, ՀՀ-ին է փոխանցել բոլոր ռազմագերիներին․ սակայն այն փաստը, որ Ադրբեջանի վերադարձից հետո ռազմագերիները զանգվածային ձերբակալությունների և հետապնդումների են ենթարկվել հայկական պետության կողմից, առանձնահատուկ զարմանք է առաջացնում այդ պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ «հոգատարության» համատեքստում»,- հայտարարել է թշնամի երկրի ԱԳՆ-ն։