կարևոր
397 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-18 21:19
Հասարակություն

Իրավունքը պահելով և այն ուժի հետ համադրելով է հնարավոր միայն լուծել մեր առջև ծառացած խնդիրները․ Գևորգ Ղուկասյան

Իրավունքը պահելով և այն ուժի հետ համադրելով է հնարավոր միայն լուծել  մեր առջև ծառացած խնդիրները․ Գևորգ Ղուկասյան

Կայացավ «Հայ ուսանողությունն Արցախի համար» ուսումնասիրությունների մրցույթի երկրորդ փուլի եզրափակիչ հանդիպումը, որի առանցքային թեման Արցախ վերադարձի իրավունքն է։ 

Նշենք, որ մրցույթը կազմակերպել է ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակը՝ նպատակ ունենալով համախմբել աշխարհասփյուռ հայ ուսանողությանը Արցախի հիմնահարցի շուրջ։

Այս տարվա մրցույթը համախմբել է 15 հայ ուսանողների ինը երկրներից, որոնք ամիսներ շարունակ աշխատել են փորձագետ խորհրդատուների հետ՝ ներկայացնելով խորքային հետազոտություններ Արցախ վերադարձի իրավունքի իրավական, քաղաքական և մարդասիրական կողմերի շուրջ։

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանն ընդգծեց միջոցառման կարևորությունը։

Միջոցառման ընթացքում հայտարարվեցին մրցույթի հաղթողները։ Նրանց թվում էր՝ Տիգրան Առաքելյանը։

Ամբողջական տեսագրությունը՝ այստեղ։