Փոխարժեքներ
15 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.13 |
EUR | ⚊ | € 422.86 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 142.17 |
«Այս պայքարը կոչված է Սահմանադրական կարգը վերականգնելու և մեր խնդիրները լուծելու։ Մենք չենք կարծում, որ միայն դրական օրենքն է գործելու մեր երկրում, այլ առաջին հերթին բարոյական օրենքը։ Մենք կոչված ենք քաղաքացիական հասարակության փոխարեն ստեղծելու բարոյական հասարակություն, բարձր արժեքների հասարակություն, որտեղ ամեն պաշտոնյա առաջին հերթին ինքն իր առջև է պատասխան տալու, հետո նոր հանրությանը»,-այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Սրբազան Հայրն ասաց, որ Սեպտեմբերի 22-ին, ժամը 15․00-ին, մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի կունենա շատ կարևոր հավաքը։ Նրա խոսքով՝ այդ հավաքը լինելու է հաղթանակի սբիզբը։
«Ես իմ բոլոր խոսքերի համար պատասխանատու եմ։ Փաստն այն է, որ գոյություն ունի սպասելիք, այդ ակնկալիքները բավարարելու ցանկություն ու ձգտում, որի վերջնահանգրվանը հաղթանակն է։ Կան մարդիկ, որոնք դիտորդի կարգավիճակով սպասում են, որպեսզի երբ Սրբազան պայքարը հասնի մի հանգրվանի և իրենք ձի նստած գան այդ հանգրվանը վայելելու։ Բայց այդ մարդիկ չեն հասկանում, որ սա իր էությամբ հոգևոր ու արժեքային պայքար է, որը հիմքն է բոլոր փոփոխությունների»,-ասաց նա։