|
Փոխարժեքներ
22 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնում է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է լրացուցիչ բացառիկ սահմանափակում:
«Սիրելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ,
2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է: Բանտային կալանքի տևողությունը 195 օր առանց որևէ իրավական հիմքերի: 2025 թվականի դեկտեմբերի 30-ին Դատարանի որոշմամբ կիրառվեց բանտայինի փոխարեն՝ տնային կալանք, որը համարժեք է իր ինտենսիվությամբ կալանքին, նաև ըստ Սահմանադրական դատարանի որոշման: Ցանկանում եմ բացահայտել ևս մի կարևոր հանգամանք. Դատարանի որոշմամբ կիրառվել է լրացուցիչ բացառիկ սահմանափակում՝ Սամվել Կարապետյանին արգելվել է հանդել գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով:
Պարզ չէ ինչպես է այս սահմանափակումը բացահայտվելու, բայց հստակ է, որ առկա է հրապարակային խոսքի ուղիղ սահմանափակում, ինչն առկա չէր նույնիսկ կալանքի պայմաններում: Ակնհայտ է, որ ազգային բարերար, քաղաքական հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման ինտենսիվությունը, իրավական ողջամիտ գործիքակազմի ամենամեծ խոչընդոտն է: Դատարանի որոշմանը հաջորդող գործողությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն անպայմանորեն կտրամադրվի:
Միաժամանակ սրտանց շնորհավորում Ձեր բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով սեր, միություն և ուժ»։