|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) պատգամավորներ Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ) և Յարոմիր Շտետինային (Չեխիա) :
Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը ընդգծել է, որ շատ ուրախ է Արցախի բարեկամներին տեսնել այստեղ ոչ միայն դժվարին օրերին, ինչպիսին նախորդ տարվա ապրիլն էր, այլև հիմա, երբ Լեռնային Ղարաբաղը կարևոր քայլ է կատարում:
«ԵԽ ներկայացուցիչները հատուկ նշանակություն են հաղորդում Արցախի Սահմանադրության հանրաքվեին»,-նշել է Աշոտ Ղուլյանը: Ֆրանկ էնգելը ևս երախտագիտություն է հայտնել ԱԺ նախագահին՝ ընդունելության համար և ընդգծել, որ այս անգամ իրենք լավ առիթով են Արցախում՝ այն է՝ Սահմանադրության հանրաքվեն:
Այնուհետև Եվրախորհրդարանի պատգամավորները ԱԺ նախագահին են առաջադրել սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության, նախագծում առաջարկվող կառավարման մոդելի և սահմանադրության նախագծի այլ դրույթներին վերաբերող հարցեր:
Հանդիպման ավարտին խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ դիտորդական առաքելության ընթացքում խորհրդարանականները կհավաքագրեն անհրաժեշտ նյութեր՝ հետագա գործունեության համար:
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ