կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-19 20:05
Քաղաքական

Սա երկրում ինստիտուցիոնալ հիմքերի գիտակցված և ուղղորդվող արժեզրկման, պետականության հիմքերի խարխլման հետևանք է. Լիլիթ Գալստյանը՝ դատավորներին թիրախավորելու մասին

Սա երկրում ինստիտուցիոնալ հիմքերի գիտակցված և ուղղորդվող արժեզրկման, պետականության հիմքերի խարխլման հետևանք է. Լիլիթ Գալստյանը՝ դատավորներին թիրախավորելու մասին

Այս ամենը Հայստանում ստեղծված բարոյահոգեբանական անտանելի մթնոլորտի, երկրում ինստիտուցիոնալ հիմքերի գիտակցված և ուղղորդվող արժեզրկման, նսեմացման, ի վերջո՝ պետականության հիմքերի խարխլման հետևանք է:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով դատավորորների՝ իրենց կայացրած որոշումների համար իշխանության ներկայացուցիչների կողմից թիրախավորվելուն։

Նշենք, որ երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշումից հետո թիրախավորվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Նիկողոսյանը:

«Երկրի նոր իշխանությունները պետական ինստիտուտներն ամրացնելու, դրական ժառանգությունն ու ձեռքբերումները զարգացնելու, շարունակելու փոխարեն, որդեգրեցին հեղափոխական քանդման ճանապարհը: Սրա վկայություններն են երկրում այլակարծության մերժումը, նաև դատական իշխանության դեմ իրականացվող ճնշումները: Ամբողջովին կառավարելի՝ իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերից հետո քաղաքական մեծամասնությունն անցավ դատական իշխանությունը յուրացնելուն»,- ասաց նա:

Ըստ Գալստյանի՝ դատարանները արգելափակելու Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական կոչից հետո, կարծես, էլ զարմանալու բան չմնաց․ «Վնգստացող դատավորներ արտահայտությունն էլ չասեմ: Պատահական չէ, որ ԵԺԿ-ի նախագահ Դոնալդ Տուսկն օրերս իր մտահոգությունը հայտնեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի կապակցությամբ:  Այս ամենի պատասխանատուն իշխանություններն են, նրանք են հանրային արժեքների գեներատորները»,- նշեց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: