Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.19 |
EUR | ⚊ | € 410.52 |
RUB | ⚊ | ₽ 3.88 |
GBP | ⚊ | £ 492.68 |
GEL | ⚊ | ₾ 141.91 |
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի ելույթը՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի նախաձեռնած «Վերադարձ» խորագրով միջոցառմանը․
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, գերաշնորհ Սրբազան հայրեր, պատվարժան հյուրեր, սիրելի հայրենակիցներ
2020թ․ սեպտեմբերից սկսած Հայ դատի համաշխարհային ցանցը, միջազգային հարաբերությունների խիստ անբարենպաստ պայմաններում, պարբերաբար ստիպված է եղել իրականացրել քաղաքական առաջնահերթությունների և գործունեության հիմնական ուղղությունների մարտավարական փոփոխություններ՝ իր առջև դնելով նոր իրավիճակային խնդիրներ։
Ըստ այդմ, Հայ դատի համակարգի ներկա առաջնահերթություններն են․
Սրանցից յուրաքանչյուրի հետևում խիստ յուրահատուկ, բարդ ու տևական աշխատանքներ են, որոնց միայն արդյունքներն են, որ երբեմն հրապարակվում են։
Վերջին շրջանում իրականացված գործողությունների արդյունքում՝
Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման պահանջը Հայ դատի համակարգի կողմից որդեգրվել է ողբերգական իրադարձություններից անմիջապես հետո, ներկայումս այն միջազգային լայն ընկալունակություն ունի։ Վերադարձի իրավունքի խնդիրը պաշտոնապես կարևորվել է ՄԱԿ-ի համապատասխան մարմինների, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի, Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Կանադայի, Միացյալ Թագավորության, Իրանի և այլ երկրների ու վերպետական կազմակերպությունների կողմից։ 2023թ․ հոկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում արցախահայության վերադարձի իրավունքի իրացման դրույթ պարունակող՝ Ֆրանսիայի կողմից տարածված հայտարարությանն են միացել ավելի քան երեսուն եվրոպական պետություններ։
Սիրելի հայրենակիցներ, իրավունք թե՞ քաղաքական շահ դիլեման մշտապես եղել է միջազգային հարաբերություններում։ Անվիճելի է, որ միջազգային քաղաքական գործընթացների վայրիվերումների պայմաններում քաղաքական շահը առաջին պլան է մղվում, սակայն չի կարելի թերագնահատել այն հսկայական կազմակերպական դերը, որ իրավունքն ունի։
Հետևաբար մենք հետքայլի իրավունք չունենք, հատկապես այն պարագայում երբ թշնամին, քարոզչական ու ֆինանսական հսկայական ռեսուրսների ներգրավմամբ, Հայ դատի համակարգի դեմ սանձազերծել է կեղծիքի ու ստի հերթական արշավը՝ հատկապես Ամերիկայում և Եվրոպայում։ Ադրբեջանը չպետք է և չի կարողանալու մարսել իր պատերազմական հանցագործությունները։ Միջազգային իրավունքը մեզ տալիս է այդ հնարավորությունը։ Իրավունքի և ուժի համադրման պարագայում մենք կարո՛ղ ենք հաջողության հասնել։
Արցախն իր անկախությունը հռչակել է միջազգային իրավունքի հետ անխոցելի համաձայնությամբ։ Դրան հակադրված ադրբեջանական ագրեսիան զուրկ է որևէ հիմնավորումից։ Ավելին, իր պատերազմական հանցագործություններին 2023թ․ Ադրբեջանը ավելացրեց ևս մեկը՝ իրեն դիրքավորելով որպես «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» 1948թ․ կոնվենցիայի հանցակազմը գործադրած պետություն՝ ապագայում դրանից բխող բոլոր հետևանքներով։
Թշնամական պետությունում սրա մասին շատ լավ գիտեն։ Գիտեն նաև, որ փոքր պետությունների համար միջազգային հարաբերություններում հաճախ բացվում են կարճաժամկետ հնարավորությունների պատուհաններ, երբ նախկինում ձևավորված ստատուս քվոն կարող է անկանխատեսելիորեն փոխվել։ Նրանք վախենում են մեր ժողովրդի պայքարի հաջորդ փուլից ու իրենց համար նպաստավոր այս ժամանակաշրջանի ավարտից, որն արդեն ուրվագծվում է։
Սիրելի հայրենակիցներ, մեր անասելի կորուստների համատեքստում վերն ասվածը գուցե շատ փոքր թվա, սակայն մեծ ու արժեքավոր է այն ուղերձը, որ մեր համեստ հաջողություններն ունեն․ այն է՝ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ։ Ուժի կիրառման արդյունքում միայն խորացել են հակամարտության հետևանքները։ Հակամարտության լուծում չի արձանագրել դրա իրավասությունն ունեցող կամ հակամարտության բանակցային գործընթացում միջազգայնորեն ներգրավված որևէ կողմ։ Հանուն ազատության, անկախության և ի վերջո՝ հանուն միացման մեր պայքարը չի՛ ավարտվել։
Շնորհակալություն։