Փոխարժեքներ
21 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.54 |
EUR | ⚊ | € 425.47 |
RUB | ⚊ | ₽ 4.6351 |
GBP | ⚊ | £ 508.14 |
GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի համայնքային հարցերի պատասխանատու Գև Իսկաջյանն արձագանքել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հակահայկական հայտարարություններին՝ նշելով հետևյալը.
«Արսե՛ն, մինչ ԱՄՆ-ում ձեր դեսպանը սելֆիներ էր անում և կենտրոնանում լուսանկարվելու հնարավորությունների վրա, մեր աշխատակազմը գիշեր-ցերեկ անխնա աշխատում էր մեր ռազմագերիներին ազատ արձակելու համար, ինչի մասին ձեր կուսակցությունում շատերը վախենում են նույնիսկ խոսել:
Երբ ձեր կառավարությունը հետ էր կանչում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ դատական հայցերը միջազգային դատարաններից, մենք աշխատում էինք, որպեսզի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանվեն ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Հարավային Ամերիկայում և ամբողջ աշխարհում:
Երբ ձեր վարչապետը պնդում էր, որ Արցախը Ադրբեջանի մաս է, ես Հայ Դատի անունից Ստեփանակերտում էի մեր ժողովրդի հետ՝ ապրելով 265 օր շրջափակման և պատերազմի միջով։
Մինչ մենք խոսում ենք, ձեր առաջնորդը ներկայումս խոնարհվում է Էրդողանի առաջ և ասում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն չէ։ Ճանաչում, որը ձեռք է բերվել աշխարհի տարբեր երկրներում Հայ Դատի մասնաճյուղերի տասնամյակների աշխատանքի արդյունքում, որը հանգեցրել է Ցեղասպանության ճանաչմանը ավելի քան 34 երկրներում և ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում:
Մեր ազգային ինքնիշխանությանը սպառնացող միակ վտանգը ձեր կառավարությունն է, որը ճանաչում է միայն պարտություն, կապիտուլյացիա և խայտառակություն համաշխարհային ասպարեզում»: