Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուրանի դեֆիցիտի փոխհատուցման համար Ֆրանսիան զարգացնում է համագործակցությունը Ղազախստանի եւ Ուզբեկստանի հետ։
Ուրանի որոնման մեջ Ֆրանսիան իր հայացքն ուղղեց դեպի Կենտրոնական Ասիա, քանի որ Աֆրիկայի շուկաները փակվեցին նրա համար: Ղազախստանին եւ Ուզբեկստանին բաժին է ընկնում ուրանի համաշխարհային արտադրության ավելի քան 40% - ը, սակայն միջինասիական ուրանը եվրոպական շուկաներ հասցնելու համար խնդիրներ կան։ Փարիզը փնտրում է այլընտրանքային երթուղիներ եւ աղբյուրներ՝ միջուկային էներգիայի իր կարիքները բավարարելու համար: Այս իմաստով Տրանսկասպյան երթուղին (հայտնի է նաեւ որպես «Միջին միջանցք») կարող է դիտվել որպես ուրանի տեղափոխման կենսունակ երթուղի:
Ֆրանսիայում ատոմային էներգիայի մասնաբաժինը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ կազմում է ավելի քան 60 տոկոս։ Այն բանից հետո, երբ Նիգերում իշխանության եկավ նոր կառավարությունը, Ֆրանսիան կորցրեց չմշակված ուրանի ներմուծման 20 տոկոսը։ Աֆրիկայից ուրանի ներկրումից իր կորուստները նվազագույնի հասցնլու եւ ռուսական էներգակիրների մատակարրումները դիվերսիֆիկացնելու համար Ֆրանսիան հիմք է դրել Ղազախստանից ուրանի մատակարարների հետ հետագա համագործակցության համար: Ֆրանսիական Orano Mining ընկերության եւ ղազախական «Կազատոմպրոմ» ընկերության համատեղ ձեռնարկությունը 2023 թ-ի վերջին սկսել է ուրան արդյունահանել Ղազախստանի հարավային Տորտկուդուկ հանքավայրից։ Ընդերքօգտագործման պայմանագրի ժամկետը գործում է մինչեւ 2037 թ-ը:
Ղազախստանը ստիպված է խուսանավել Արեւմուտքի կողմից աճող ճնշման միջեւ, որը պահանջում է պահպանել Ռուսստանի դեմ պատժամիջոցները, եւ Մոսկվայի՝ իր առայժմ գլխավոր առեւտրային գործընկերոջ եւ հյուսիսային հարեւանի հետ լավ հարաբերություններ պահպանելու փորձերի միջեւ։ Աստանան մտադիր է զարգացնել համագործակցությունը Փարիզի հետ ատոմային էներգետիկայի, հանքարդյուաբերության, շինարարության, օդատիեզերական արդյունաբերության եւ դեղագործության ոլորտներում: Ներկայումս Ղազախստանում աշխատում են ավելի քան 170 ֆրանսիական ընկերություններ, այդ թվում՝ էներգետիկ հսկաներ Total-ը եւ EDF-ը: EDF-ն ընդգրկվել է նաեւ Ղազախստանում առաջին ատոմակայանի կառուցման համար միջուկային ռեակտորների չորս հնարավոր մատկարարների ցուցակում:
Ատոմային էներգետիկայի բնագավառում ռազմավարական գործընկերության մասին պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաեւ Ուզբեկստանի հետ, մասնավորապես, ֆրանսիական Orano պետական ընկերությունը զբաղվելու է ուրանի հետախուզման եւ արդյունահանման ոլորտում համագործակցության ընդլայնմամբ: Փորձելով նվազագույնի հասցնել իր կորուստները Աֆրիկայի ուրանի շուկաներում՝ Ֆրանսիան միժամանակ ծրագրում է նվազեցնել Ռուսաստնից կախվածությունը հարստացված ուրանի ներկրման հարցում։ Ներկայումս Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջեւ ուրանի առեւտուրն այս ոլորտում շարունակվում է՝ չնայած Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Օրինակ՝ 2022 թ-ին Ֆրանսիան Ռուսաստանից 250 տոկոսով ավելի շատ ուրան է ներմուծել, քան 2021 թ-ին եւ ներմուծման ընդհանուր ծավալը հասցրել է 359 միլիոն եվրոյի։ Ատոմային էներգետիկան մնում է վերջին ոլորտներից մեկը, որը չի ազդում եվրոպական պատժամիջոցների վրա։
Ղազախստանից եւ Ուզբեկստանից Ֆրանսիա բնական ուրանի փոխադրման հիմնական երթուղին (որի մասնաբաժինը կազմում է ֆրանսիական ներմուծման մոտավորապես 40%-ը) անցնում է Ռուսաստանի տարածքով, որտեղ դեղին կեկը (ուրանի հումքը) ենթարկվում է մշակման եւ հարստացման: Եվրոպական շուկաների համար նախատեսված ուրանի մեծ մասն անցնում է Սանկտ Պետերբուրգի նավահանգստով։ Ձգտելով նվազեցնել կախվածությունը ռուսկան ուրանի ներմուծումից՝ Ֆրանսիական Orano ընկերությունը 1,7 միլիարդ եվրո է ներդրել երկրի ներսում ուրանի հարստացման հզորությունների ավելացման համար, սակայն «Կազատոմպրոմի» արտադրանքի մեծ մասը շարունակում է անցնել Սանկտ Պետերբուրգի նավահանգստով՝ առանց որեւէ սահմանափակումների: Այս երթուղին համարելով խոցելի քաղաքական ռիսկերի տեսանկյունից՝ Ֆրանսիան ակտիվորեն փնտրում է ուրանի հումքի առաքման այլընտրանքային ուղիներ։
Կենտրոնական Ասիայից ուրանի տեղափոխման երթուղիները բավականին սահմանափակ են։ Քանի որ Իրանն ու Ռուսաստանը գտնվում են պատժամիջոցների տակ, Եվրոպայի համար ամենաիրական այլընտրանքը մնում է «Միջին միջանցքը»։ «Միջին միջանցքը» մուլտիմոդալ ցամաքային եւ ծովային տրանսպորտային միջանցք է, որը թույլ է տալիս Չինաստնից Եվրոպա ապրանքներ տեղափոխել Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Սեւ եւ Կասպից ծովերով: Այնուամենայնիվ, այս երթուղին օգտագործելիս Ֆրանսիան բախվում է մի շարք խնդիրների: Ղազախստանը պարբերաբար օգտագործում է այս երթուղին իր ուրանը տեղափոխելու համար, սակայն առկա լոգիստիկ սահմանափակումները թույլ չեն տալիս, որ այն դառնա մշտական եւ կենսունակ այլընտրանք ուրանի ումքի առաքման առկա տարբերակին: «Միջին միջանցքի» արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է կատարելագործել մաքսային ընթացակարգերը, տրանսպրտային միջոցների բեռնատարողությունը, անվտանգությունը եւ այլն: Բացի այդ, այս երթուղով դեղին ուրանի հումքի ցանկացած մատակարարում պահանջում է ՄԱԳԱՏԷ-ի հաստատումը, որը կարգավորում է ուրանի տեղափոխման կարգը ամբողջ աշխարհում:
Ֆրանսիան պետք է հաշվի առնի այն փաստը, որ Ռուսաստանը մասնաբաժին ունի Ղազախստանի ուրանի հանքերում։ «Ռոսատոմը» մասնակցում է ուրանի 14 հանքերից 5-ի մշակմանը։ Ուզբեկստանում Ռուսաստանը մտադիր է երկու միջուկային ռեակտոր կառուցել։ Ղազախստանն ավելի վաղ պարտվորություն էր ստանձնել իր սահմաններում ուրան չհարստացնել: Սակայն Ղազախստանը ուրանի հարստացման ռուսական հզորություններին հասանելիություն ունի Կազատոմպրոմի համատեղ ձեռնարկությունում եւ Ռոսատոմի դուստր ձեռնարկությունում՝ ТВЭЛ -ում, Նովուրալսկի Ուրալի էլեկտրաքիմիական գործարանում։ Մի կողմից, Ֆրանսիայի շահագրգռվածությունը Կենտրոնական Ասիային իր միջուկային տեխնոլոգիաները վաճառելու հարցում կարող է շահավետ փոխզիջում լինել, որը Ղազախստանին եւ Ուզբեկստանին թույլ կտա նվազեցնել իրենց կախվածությունը ռուսական «Ռոսատոմից»։ Մյուս կողմից, նույնիսկ եթե Ֆրանսիան ուրան մատակարարի Կենտրոնական Ասիայից, այլ ոչ թե Ռուսաստանից, փոխադրման երթուղիների վրա Ռուսաստանի ազդեցության պահպանումը ոչ մի տեղ չի գնա, աշխարհագրությունը հնարավոր չէ հաղթել: Վերջապես, նոր երթուղիների համար նկատելի խոչընդոտ է Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ակնհայտ լարվածությունը՝ կապված Փարիզի կողմից Հայաստանին ղարաբաղյան հարցում աջակցելու հետ։ Կենտրոնական Ասիայից Եվրոպա ապրանքների տեղափոխման համար Կասպից ծով մուտքի երկու հիմնական կետ կա՝ Ակտաուն եւ Թուրքմենբաշին, իսկ ելքի միակ կետը Բաքուն է։ Հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւ ընդունելու Ֆրանսիայի պահանջը, որը դատապարտում է Ադրբեջանի տարածքային վերամիավորումը, Փարիզին «Միջին միջանցքը» հաջողությամբ օգտագործելու համար անհրաժեշտ է սկսել բարելավել իր հարաբերությունները Բաքվի հետ։
Բուլատով
Աղբյուրը՝ infoshos.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի