|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Սա քաղաքական պատվեր է մեր երկրին և վատն այն է, որ մենք չենք կարողանում համախմբվել և ասել՝ ոչ, համաձայն չենք այս ծրագիրն, այնպիսի խոշոր ընկերություն, ինչպիսին «Ռուսատոմ»-ն է, պարզ է, թե ինչ է ուզում մեզանից` շահույթ, որի ամենաչնչին, աննկատ տոկոսն է միայն մեզ բաժին հասնելու»,-«Երկիր»-ին ասաց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
2007-ին կառավարությունը որոշում էր կայացրել ուրանի հանքերի հետազոտության, շահագործման և վերամշակման մասին, որտեղ մեր կառավարությունը ներգրավված էր 50 տոկոսով, սակայն, ըստ Զարաֆյանի, էներգետիկայի նախարարությունը հիմա այլ մեկնաբանություն է տալիս, որ իրենք միայն վերահսկում են:
«Առողջապահության և բնապահանության նախարարությունների այո-ները ոչինչ են, քանի որ ռիսկերի մասին ոչինչ չգիտեն, մենք եթե մեր երկրում չենք կարողանում ինչ-որ անկախ կազմակերպություն գտնել, որը գնահատի այդ ռիսկերը, պետք է անպայման դրսի մասնագետների հետ համագործակցենք»,- հայտարարել է Զարաֆյանը: