կարևոր
3484 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-28 17:37
Աշխարհ

Արեւմուտքն ու Ջորջ Սորոսի «ճտերը» Հայաստանը վերածում են Ուկրաինայի կրկնօրինակի

Արեւմուտքն ու Ջորջ Սորոսի «ճտերը» Հայաստանը վերածում են Ուկրաինայի կրկնօրինակի

Հայաստանի իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ մտադիր են երիտասարդ սերնդին դաստիարակել ռուսատյաց ոգով: Էլ ինչպե՞ս բացատրել «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագրքում «Արեւելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» վերնագրով գլխի հայտնվելը, որը խեղաթյուրում է Անդրկովկասում տեղի ունեցած իրադարձությունները 1828 թ-ի Թուրքմենչայի խաղաղության համատեքստում, որն ավարտեց 1826-28 թթ. ռուս-պարսկական պատերազմը: Ռուսաստանի ԱԳՆ-ն նման զրպարտություններն անվանել է «մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական անամոթ փորձ»։ Երեւանի համար նման գործողությունները կվերածվեն Ռուսաստանի հետ հարբերությունների վատթարացման, քանի որ ակնհայտ է՝ նման դասագրքերով դաստիարակված քաղաքացիները չարությամբ կընկղմվեն Ռուսաստանի դեմ եւ կմեղադրեն նրան՝ բոլոր դժբախտությունների համար։ Նրանք չեն իմանա, որ Թուրքմենչայի խաղաղությամբ Ռուսաստանը քրիստոնյա հայ ժողովրդին փրկել է մուսուլման պարսիկների ոչնչացումից։ Փաշինյանը նման արդյունքի է ձգտում։ Լինելով Արեւմուտքի դրածոն՝ գունավոր հեղափխությունների հայտնի մասնագետ սորոսի բնի «ճուտիկ»՝ դա Հանրապետությունը վերածում է Անդրկովկասում արեւմտյան ազդեցության պլացդարմի։ Դրանից Արեւմուտքի աշխարհաքաղաքական օգուտները հասկանալի են։ Չկարողանալով ստեղծել Կիեւ – Թբիլիսի հակառուսական աշխարհաքաղաքական առանցքը՝ Վրաստանի՝ Մոսկվայի դեմ երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու պատճառով, Վաշինգտոնն ու Բրյուսելը ձեւավորում են Կիեւ – Երեւան առանցքը։

2023 թ-ի աշնանը Երեւանը մարդասիրական օգնություն է ցուցաբերել Զելենսկու ռեժիմին, հայտնել է ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանի հայկական խմբագրությունը։ Դա Կիեւ է տեղափոխել անձամբ Փաշինյանի կինը։ Թե ինչպիսին են օգնության ծավալները եւ արդյո՞ք այն իսկապես մարդասիրական է եղել, հայտնի չէ, քանի որ Երեւանը չի բացահայտել դրա անվանացանկը։ Փաշինյանը դա արեց՝ չնայած այն հանգամանքին, որ 2023 թ-ի նույն աշնանը Ռուսաստանը 6 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղից հայ փախստականների համար։ Իսկ ահա արյունաքամ Դոնբասին Փաշինյանը, չգիտես ինչու, օգնություն չի ցուցաբերել։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այս տարվա օգոստոսի 19-ին հաստատել է՝ Թբիլիսին չի ցանկանում պատերազմի մեջ ներքաշվել Ուկրաինայի կողմից: Կիեւը պետք է վերանայի իր գործողությունները Վրաստանի նկատմամբ, այդ թվում՝ 2022 թ-ին Ուկրաինայի դեսպանի հետկանչն այն պատճառով, որ վրացական իշխանությւնները թույլ չեն տվել Թբիլիսիից Կիեւ թռչել վրացի վարձկաններ տեղափոխող ինքնաթիռը, ամփոփել է Կոբախիձեն։ Վրաստանի անզիջում իշխանությանը կողքից նայելով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն խաղադրույք կատարեցին Հայաստանի վրա։ Դրան նպաստում է նրա աշխարհագրական դիրքը։ Հանրապետությունը սահմանակից է Արեւմուտքի համար խնդրահարույց երկու պետությունների՝ Իրանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ։ Նրանց միջեւ հաստատվելով հայկական «կղզյակում»՝ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն վերահսկողության տակ կվերցնեն Անդրկովկասի աշխարհագրական «սիրտը», կկարողանան ուժային ճնշում գործադրել միաժամանակ Իրանի՝ որպես իսլամական աշխարհում Արեւմուտքի գլխավոր մրցակցի եւ Թուրքիայի վրա, որը չափազանց անկախ քաղաքականություն է վարում, թեեւ ՆԱՏՕ-ի անդամ է։

Դեպի Արեւմուտք Հայաստանի դրեյֆում առանձնահատուկ դեր է խաղում Ֆրանսիան։ Փարիզը հայտարարում է՝ միշտ զգայուն է եղել արեւելյան քրիստոնյաների ճակատագրի նկատմամբ եւ այդ պատճառով օգնության ձեռք է մեկնում հայերին հետպատերազմյան ծանր շրջանում: Միայն հիմարը կարող է հավատալ նման բացատրությանը, քանի որ հենց Ֆրանսիայում քրիստոնեությունը գաղտնի հետապնդվում է: Գովազդային պաստառներից հանում են խաչի եւ եկեղեցիների պատկերը, իսկ Փարիզում օլիմպիադայի բացումը ապշեցրել է իր հակաքրիստոնեական սրբապղծությամբ։ Երկիրը, որտեղ հնարավոր է նման բան, չի կարող հանդես գալ որպես քրիստոնյաների պաշտպան։ Հայաստանում ֆրանսիական ազդեցության ուժեղացման պաճառը Ռուսաստանի կողքին ռուսատյաց հենակետ ստեղծելու ցանկությունն է՝ ի պատասխան Մալիից, Նիգերից, Բուրկինա Ֆասոյից ֆրանսիական զորքերի արտաքսմն եւ այնտեղ ռուս ռազմական մասնագետների հայտնվելու համար։ Սահելի շրջանը դարեր շարունակ եղել է Ֆրանսիայի գաղութային ժառանգութոյւնը, բայց այժմ այն  այդպիսին չէ: Եվրոպական աշխարհաքաղաքականությունը Սահելը դիտարկում է որպես «Եվրոպայի հարավային սահման»։ Փարիզն իրեն վստահ էր զգում, երբ այդ «սահմանը» վերահսկում էին ֆրանսիական զորերը։ Հեռանալով այնտեղից՝ Փարիզը որոշեց հայելային խնդիր ստեղծել Մոսկվայի համար՝ հաստատվելով Հայաստանում, որը գտնվում է ռուսական սահմանների մոտ։ Ֆրանսիական ԶԼՄ-ները անդրադարձել են ֆրանս-հայկական հարաբերությունների պատմությանը եւ Հայաստանի աշխրհաքաղաքականությանը վերաբերող հրապարակումներին։ 2024 թ-ի փետրվարին պաշտոնական այցով Երեւան էր ժամանել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն: Ֆրանսիական բանակի 27-րդ լեռնահրաձգային բրիգադի զինծառյողները ձեռնամուխ են եղել հայ զինծառայողներին լեռնային պայմաններում մարտի մարտավարություն վարժեցնելունL'Azerbaïdjan et la Russie contre le partenariat France-Arménie | Le Courrier d'ErevanՖրանս-հայկական միությունը լուսաբանելու համար Հայաստանում գործարկվել է Courrier d ' Erevan («Երեւանյան սուրհանդակ») ֆրանսալեզու տեղեկատվական դասընթացը: «Ադրբեջանը եւ Ռուսաստանն ընդդեմ Ֆրանսիա-Հայաստան գործընկերության» հոդվածում ռեսուրսը Բաքվին եւ Մոսկվային մեղադրում է Անդրկովկասից մինչեւ Օվկիանիա իրավիճակն ապակայունացնելու մեջ: Ռեսուրսի վարկածով, պարզվում է, որ Երեւանը համաձայնել է 2020 թ-ի 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղը հանձնել ադրբեջանցիներին, քանի որ դա պնդում էր Մոսկվան, իսկ հայկական իշխանությունները չեն խորհրդակցել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ: Եթե, իբր, խորհրդակցեին, Ղարաբաղը մինչեւ հիմա հայկական կլիներ La France et l’Arménie concrétisent leur coopération de défense (lemonde.fr)։ Ինչո՞ւ հայկական իշխանությունները հայ կամավորներին թույլ չեն տվել օգնել Ղարաբաղին, եւ ինչո՞ւ Երեւանը Ղարաբաղի գոյության ավելի քան 30 տարիների ընթացքում այն պաշտոնպես այդպես էլ չի ճանաչել, «Երեւանյան սուրհանդակը» «խորիմաստ» լռում է։ Բայց բարձրաձայն պաշտպանում է գաղութներ ունենալու ֆրանսիացիների իրավունքը։

Նոր Կալեդոնիայում հակաֆրանսիական անկարգությւնների ժամանակ Երեւանը սատարեց Ֆրանսիային, այլ ոչ թե ֆրանսիական տիրապետության տակ դարեր շարունակ տանջվող կալեդոնացիներին (կանակներին)։ Երեւանի միջազգային դիրքորոշման տրամաբանությունը երկու ոտքից կաղում է. ԽՍՀՄ կազմից Հայաստանի դուրս գալը նա արդարացնում էր անկախության ձգտումով, Լեռնային Ղարաբաղի համար պատերազմը՝ ղարաբաղցի հայերի ազատությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Բայց կանակներին Երեւանը մերժում է անկախության իրավունքը եւ հանդես է գալիս դրանց նկատմմբ ֆրանսիական վերահսկողության ուժեղացման օգտին։ Այսպիսով, սկսած ռուսատյացությունից՝ Փաշինյանի կառավարությունը սահուն անցում կատարեց եվրոպական նեոգաղութատիրության ջատագովությանը։

Կանակիները մի քանի ապստամբություններ էին բարձրացնում ֆրանսիացի օկուպանտների դեմ, բայց ապստամբությունները դաժանորեն ճնշվում էին, աբորիգենների թիվը կայունորեն նվազում էր պատերազմների եւ հիվանդւթյունների պատճառով: Ինչո՞ւ է Երեւանը թուրքերի կողմից Առաջին աշխարհամարտում հայերի բնաջնջումը ցեղասպանություն համարում, իսկ ֆրանսիացիների կողմից կանակիների բնաջնջումը՝ ժողովրդավարական աշխարհակարգի դրսեւորում: Գնալով Արեւմուտքի հետ մերձեցման՝ Երեւանը կորցրեց միջազգային ասպարեզում իր ազդեցությունն ամրապնդելու հնարվորությունը։ Փոխարենը ամրապնդվեց Ադրբեջանի ազդեցությունը։ Նախ՝ 2023 թ-ին Ադրբեջանը սատարեց Նոր Կալեդոնիայի հակագաղութային պայքարին՝ հիմնելով Բաքվի ոչ գաղութատիրության դեմ պայքարի նախաձեռնող խումբ։ Երկրորդ՝ 2024ին հրավիրել է Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի ներկայացուցիչներին եւ կանակ քաղաքական գործիչներին Բաքու՝ քննարկելու այս կղզային պետությունում տիրող իրավիճակը։ Նույն հակագաղութաին դիրքորոշումը կարող էր ունենալ նաեւ Երեւանը, բայց նիկլորը թույլ չտվեց դա անել։ Հակագաղութատիրությունը հավասարազոր է ռուսատյացության, իսկ նիկլորը՝ ռուսատյացության։ Հետեւաբար, աջակցում է ոչ թե նոր Կալեդոնիային եւ Ռուսաստանին, այլ ֆրանսիացի գաղութարարներին։

Վերջերս Պուտինի Բաքու կատարած այցից հետո, որտեղ նրան ընդունել են մեծ հյուրընկալությամբ, թուրք քաղաքագետ Էնգին Օզերը ենթադրել է՝ Ադրբեջանը կարող է Թուրքիայի փոխարեն միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում: Օզերը նշել է՝ Անկարան, ազատ արձակելով «Ազով» ազգային գումարտակի գրոհայիններին Ուկրաինա՝ խախտելով նրանց մինչեւ պատերզմի ավարտը պահելու նախկինում ստանձնած պարտավորությունները, չարաշահել է Ռուսաստանի վստահությունը։ Ադրբեջանին Մոսկվան ավելի մեծ հավատ կունենա, կանխատեսում է Օզերը Появился новый возможный посредник в переговорах по украинскому конфликту (turbopages.org)։Միջնորդի դերը լիովին կարող էր բաժին հասնել Հայաստանին, ինչը կբարձրացներ նրա միջազգային հեղինակությունը։ Բայց Նիկլորը նախընտրեց խաղալ ոչ թե խաղաղության, այլ պատերազմի օգտին։ Եվ ոչ միայն Ուկրաինայում, այլեւ հենց Հայաստանում։ Չէ՞ որ հիմարին էլ պարզ է՝ Հայաստանն Արեւմուտքին պետք է այն բանի համար, ինչի համար պետք է «ինքնիշխան» Ուկրաինան՝ Ռուսաստանի վրա հարձակվելու համար։ Չտեսնելով Ուկրաինայում Մոսկվային ռազմավարական պարտություն հասցնելու հնարավորությունը՝ ամերիկացի եւ եվրոպացի ստրատեգները ձգտում են լրացուցիչ լոկալ հակամարտություններ հրահրել ռուսական սահմանների պարագծով, որպեսզի Ռուսաստանն ապրի պատերազմից մինչեւ պատերազմ եւ շրջապատված լինի ոչ բարեկամական ռեժիմներով։ նիկլորի ռեժիմը համաձայնել է դրան։ Դրա համար էլ դպրոցական դասագրքերում անհրաժեշտ եղան Արեւելյան Հայաստանը ռուսական պետությանը բռնի միացնելու մասին սուտը։

 

Վլադիսլավ Վորոնցով

Աղբյուրը՝ ritmeurasia.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի