կարևոր
5164 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-09 17:19
Քաղաքական

Արևմուտքը հերթական անգամ Հայաստանը վերածում է փորձադաշտի․ Վահե Դավթյան

«Կան բոլոր նախադրյալները և հիմքերը ենթադրելու, որ այս սցենարը կյանքի կոչման պարագայում՝ Ադրբեջանը կրկին օրակարգ կարող է բերել Մոզդոկ-Թբիլիսի գազամուղի՝ նույն հյուսիսային գազամուղի վրացական հատվածի գնման հարցը։ 2011 թվականին Վրաստանի կառավարությունը իր ռազմավարական ենթակառուցվածքների ցուցակից դուրս բերեց Մոզդոկ-Թբիլիսի գազամուղը և առաջինը, ով արձագանքեց դրան, Ադրբեջանական SOCAR-ն էր, ով հայտարարեց, որ պատրաստ է կրկնակի գումար վճարել այդ գազամուղը ձեռք բերելու համար։ Հիմա եթե Վրաստանը տեսնում է, որ Հայաստանը գնում է զիջողական քաղաքականության ճանապարհով և պատրաստ է իր թշնամուն փոխանցել իր ռազմավարական հաղորդակցությունները, ապա իրեն որևէ կերպ կաշկանդված չի զգա՝ Մոզդոկ-Թբիլիսի գազամուղը կրկին վաճառքի հանելու։ Այն ինչ տեղի չունեցավ 2011 թվականին, այդ թվում նաև Երևանի դիվանագիտական ջանքերի շնորհիվ։ Այս սցենարի կյանքի կոչման պարագայում տվյալ հեռանկարը առավել քան շոշափելի կարող է լինել, որի արդյունքում Հայաստանը և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե կհայտնվի Ադրբեջանից ուղիղ կախվածության մեջ»,- Yerevan.Today-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

Փորձագետի հետ զրուցել ենք ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից տրվող գումարների, թե կոնկրետ ինչի համար են դրանք տրամադրվում, միջուկային էներգիայի նոր տարբերակների իրագործելիության ուսումնասիրության, էներգետիկ անկախացման, Տավուշի 4 գյուղերի հետ հավանական հանձնվող ճանապարհների, ենթակառուցվածքների և այլնի մասին։

Հարցազրույցը՝ տեսանյութում։