|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի գլխավորած ավտորեթի ուղղությունը այս պահին ավարտեց Արտաշատի մայրուղուց սկիզբ առաջ անհնազանդության երթը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նա նշեց, որ ինքնաբուխ բողոքի ակցիան ուղղված էր իշխանություններին՝ առավոտյան 8-ից քաղաքացիները հավաքվել էին, և իրենց առջև դրված խնդիրը կատարեցին։
«Ոստիկաններն այսօր ավելի շատ միջամտում էին՝ երթի ընթացքը խանգարելու համար։ Ես կոչ եմ անում ոստիկաններին, հատկապես այդ նորելուկ պարեկային ծառայությանը, կատարեն իրենց գործը, որը կոչված է անվտանգության ապահովմանը։ Նրանք, սակայն, ցուցում ստացան, սկսեցին ոտքի տակ ընկնել և ստեղծել վթարային իրավիճակ»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։
Այն քաղաքացիներից, որոնց անհարմարություններ են պատճառում ակցիաներով, նա հայցեց ներողամտություն։
«Բայց մենք պայքարում ենք նաև նրանց համար․ մենք ամեն օր հայրենիք ենք կորցնում և ամեն օր թրքահպատակ իշխանությունները փորձում են իրենց հայրենազրկման ծրագիրը կյանքի կոչել։ Պայքարը վճռական է, մինչև վերջ, քաղաքի տարբեր հատվածներում մեր անհնազանդության ակցիաները շարունակվելու են»,-հայտարարեց Թադևոս Ավետիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․