Փոխարժեքներ
11 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախի նախագահը պետք է հստակ հայտարարի, թե իր նշած ադրբեջանական պահանջների մասին ի՞նչ դիրքորոշում է հայտնել Նիկոլ Փաշինյանը:
Նախօրեին, երբ Հարությունյանը հայտարարեց, որ Ադրբեջանը պահանջում է ինտեգրացիա` հակառակ դեպքում սպառնալով ուժի կիրառմամբ, ի՞նչ է խոսել այդ թեմայով Փաշինյանի հետ և ի՞նչ է վերջինս նրան ասել:
Այնպես չէ, որ փաշինյանական իշխանության մոտեցումներն անհայտ են, սակայն նշածս թեման` Հարությունյան-Փաշինյան զրույցի վերաբերյալ, պետք է հանրայնացվի` ի՞նչ վերջնական եզրահանգման են եկել, եկել ե՞ն, թե՞ ոչ: Ի՞նչ է ի պատասխան արձագանքել Արցախի նախագահը:
Այս թեմայի հետ կապված արդեն իսկ որոշ տեղեկություններ առկա են, սակայն դրանց մասին պետք է խոսի Արայիկ Հարությունյանը»: