|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է.
«ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության Ինստիտուտը և ԵՊՀ Պատմության ֆակուլտետը համատեղ հայտարարում են Ամառային դպրոցի ընդունելություն «Ռազմական Պատմություն» թեմայով: Չորսշաբաթյա դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել տարբեր ռազմական փորձագետների, պատմաբանների, ռազմական վերլուծաբանների, ունկնդրել դասախոսություններ և ծավալել թեժ քննարկումներ իրենց հուզող հարցերի վերաբերյալ: Դպրոցի նպատակն է ծանոթացնել երիտասարդներին հայ ռազմարվեստին և համաշխարհային ռազմական պատմության առանցքային հարցերին:
Ամառային դպրոցին կարող են դիմել ՀՀ բոլոր բուհերի 3-րդ և բարձր կուրսի ուսանողները , ինչպես նաև մագիստրանտներն ու շրջանավարտները:
Ամառային դպրոցի դասախոսներն են`
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, Արծրուն Հովհաննիսյան
ռազմական պատմաբան Մհեր Հակոբյան
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյան
թուրքագետ Լևոն Հովսեփյան
արաբագետ Սարգիս Գրիգորյան
արաբագետ Արմեն Պետրոսյան
ՀՀ ԵՊՀ , ՀՀ ՊՆ և Վ.Սարգսյանի անվան ՌԻ այլ դասախոսներ
Դասընթացները տեղի կունենան երկուշաբթիից ուրբաթ` երեկոյան ժամերին:
Դասընթացի ավարտին աչքի ընկած մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով:
Դասընթացը անվճար է:
Դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 29-ը :
Դասընթացների մեկնարկը՝ հուլիսի 1-ից ԵՊՀ պատմության ֆակուլտետում:
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլ. հասցեով [email protected]»: