|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությունն անվանել է Ռուսաստանին սեփական սխալների համար մեղադրելու հերթական փորձ։
Ավելի վաղ Երևանում կտրուկ արձագանքել էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերին ՝ կապված տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Երևանի կողմից առկա պայմանավորվածությունների սաբոտաժի հետ:
«Սա պաշտոնական Երևանի հերթական օրինակն է՝ սեփական սխալների և ռազմավարական սխալ հաշվարկների համար մեղադրելու ուրիշներին, տվյալ դեպքում Ռուսաստանին», - ասել է Զախարովան։
«Այսպես, հայկական կողմի խնդրանքով որոշվեց երկաթուղային հաղորդակցության գործարկումը չկապել ավտոմոբիլային հաղորդակցության հետ։ 2023թ. հունիսին Մոսկվայում կայացած վերջին հանդիպման ժամանակ հաստատվել են իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ կողմերի ինքնիշխանության և իրավասության սկզբունքները, ինչը պնդում էր հենց Երևանը։ Հուսով եմ, որ նրանք, ովքեր հրապարակել են նշված մեկնաբանությունը, բավական ժամանակ կունենան դա էլ մեկնաբանելու համար»,- ասել է ռուս դիվանագետը։
Ինչպես նշել է Զախարովան, լուծվել են ապրանքների միջազգային տարանցման և դրանց մաքսային հսկողության հարցերը։ Սակայն երկաթուղային ծառայության մեկնարկի շուրջ վերջնական պայմանավորվածություններ հնարավոր չեղավ ձեռք բերել հենց սահմանային հսկողության հարցերում հայկական կողմի անզիջողականության պատճառով։