կարևոր
1519 դիտում, 1 օր առաջ - 2025-07-11 02:00
Քաղաքական

Ո՞վ է վաստակել էդ իրավունքը, որ կարող է ՀՅԴ-ին, ինձ մեղադրել անցնող տարիներին ոչինչ չանելու մեջ, այդ ես շատերին անվանական մեղադրելու իրավունք ունեմ․ Սաղաթելյան

Ո՞վ է վաստակել էդ իրավունքը, որ կարող է ՀՅԴ-ին, ինձ մեղադրել անցնող տարիներին ոչինչ չանելու մեջ, այդ ես շատերին անվանական մեղադրելու իրավունք ունեմ․ Սաղաթելյան

«Շատերը նաև լկտիաբար այս օրերին թիկունքից հարվածելով, ինչ-որ ամեն ինչ մանիպուլացնելով, թե իբր մենք ասում ենք՝ սպասեք ժողովուրդ, ոչ մի բան պետք չի անել, ես պարզ ասում եմ՝ ո՞վ իրավունք ունի, Հայաստանի ո՞ր քաղաքական ուժը կամ քաղաքական գործիչն է վաստակել  այդ իրավունքը, որ կարող է Դաշնակցությանը, ինձ մեղադրել, որ մենք անցնող տարիների ընթացքում ոչ մի բան չենք արել, ասել ենք՝ ժողովուրդ ջան, նստեք, սպասեք։ Ես շատ-շատերին անվանական մեղադրելու իրավունք ունեմ։ Հիմա մի կողմից մեղադրում են, թե՝ ոչ մի բան չեք արել, մյուս կողմից էլ մեղադրում են՝ դե լավ, ինչ-որ շարժում եղել է, դուք եք համակարգել, ձախողել եք, էդ ո՞նց հասկանալ։ Չեմ ուզում ամեն մի փսլնքոտի անդրադառնամ, բայց մենք մեր անցած յուրաքանչյուր օրվա համար պարզ ճակատով մեր ժողովրդին կարող ենք բացատրություն տալ»,-այս մասին դատարանի բակում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
 

«Մենք պայքարել ենք, պայքարում ենք և պայքարելու ենք, իսկ ինչ վերաբերում է սրանց հեռացման ճանապարհներին, ասել եմ ու շարունակում եմ պնդել, պետք է հասնենք մի կետի, կազմակերպենք մեր ժողովրդին, համաժողովրդական ընդվզման միջոցով հեռացնենք այս իշխանություններին, դրա և՛ հնարավորությունները կա, և՛ ճանապարհը կա, պարզապես պետք է ֆեյսբուքից դուրս գալ, ժողովրդի հետ աշխատել, գործուն քայլեր ձեռնարկել և անկապ դիվիդենտներ կամ փիարվելու փոխարեն գործ անել ու հասնել այդ կետին․ ՀՅԴ-ն գնում է այդ ենք  ճանապարհով»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։