|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, հայտարարել է, որ ադրբեջանական կողմը փորձում է սեփական ձևով մեկնաբանել ձեռքբերված պայմանավորվածությունները: Զախարովան հորդորել է ղեկավարվել Սանկտ Պետերբուրգում ընդունված հայտարարության բնօրինակով, իսկ մյուս բոլոր մեկնաբանություններն անվանել է հանդիպման արդյունքները մեկնաբանելու «անբարեխիղճ» փորձեր։
Հիշեցնենք, որ Նովրուզ Մամեդովը ասել էր, թե Սանկտ-Պետերբուրգում կողմերը հասել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման մասին պայմանավորվածության։