Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը անդրադարձավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի այն առաջարկին, որ քաղաքական ուժերը ջենտլմենական փաստաթուղթ ստորագրեն ընտրախախտումներից զերծ մնալու մասին:
ԲՀԿ-ականի խոսքով՝ ցանկացած տիպի պայմանավորվածության` լինի ջենտլմենական, թե` այլ տեսակի, ԲՀԿ-ն կողմ է, եթե այն հանգեցնում է ընտրական գործընթացի մթնոլորտի փոփոխության: Պատգամավորը դեմ է ընտրակաշառքին, հովանավորչությանը, վարչական ռեսուրսի օգտագործմանը:
«Ես անձամբ կողմ եմ ցանկացած համաձայնագրի, որը միտված է ընտրախախտումների վերացմանը»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Ինչ վերաբերում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով շարունակվող ռազմական գործողություններին, ԲՀԿ-ականը կարծիք հայտնեց, որ մերթ ընդ մերթ շարունակվող ռազմական գործողությունները խոսում են այն մասին, որ բանակցությունների արդյունավետության մասին խոսք լինել չի կարող։
«Մինչև չդադարեն պատերազմական գործողությունները՝ պայմաններ և նախադրյալներ չեն կարող լինել բանակցությունների մասով: Իրավիճակը ցույց տվեց, որ Մադրիդյան սկզբունքները կիրառելի չեն: Իսկ համանախագահների ինստիտուտը պետք է որոշակի երաշխիքներ տա, եթե չկա, ապա բանակցություն ասելը վիրտուալ բան կարող է լինել»,- ասաց նա: