Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին հաշվով, այս երկրում իշխանությունների տարանջատում պետք է լինի՝ գործադիր մարմինը պետք է չխառնվի դատական իշխանության գործողություններին, բայց մենք տեսնում ենք, որ այդպես չէ, և ոչ միայն փորձում են խառնվել, նաև լուրջ ճնշումներ են գործադրվում դատական իշխանության վրա. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Նա մատնանշեց, որ Արսեն Բաբայանին սկզբում մեղադրանք էր առաջադրված 314 հոդվածով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու համար. իբրև թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը ԱԺ ուշ է մուտք եղել, այն է՝ 2018 թ. մարտի 5-ին, սակայն թվագրվել է մարտի 2-ով, թեև քրեական գործով հիմնավորվել է, որ նման բան գոյություն չի ունեցել ընդհանրապես: Նաև այս գործով մարդկանց ցուցմունքներից, որոնք հրապարակվել են մամուլում, պարզ է դառնում, որ փաստաթուղթն ԱԺ հասել է մարտի 2-ին:
Լուսինե Սահակյանը մեղադրանքի առաջադրումը կապում է նաև այն գործողությունների հետ, որոնք երկար ժամանակ ծավալվում են ՍԴ-ի շուրջ, և նշում՝ Արսեն Բաբայանի մեղադրանքը փոփոխության ենթարկվեց, քանի որ 314-րդ հոդվածի վրա համաներում էր կիրառելի, սակայն այն ժամին, որ դատարանում պետք է քննվեր Արսեն Բաբայանի ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին բողոքը, հենց այդ ժամին վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք էր փոխում, որի արդյունքում ավելացավ 300-րդ հոդվածի 1-ին մասը՝ իշխանության յուրացումը:
Նարա Մարտիրոսյան
Մանրամասն՝ տեսանյութում: